Սիսիանի ոստիկանապետի գործողությունների մասով քրգործ է հարուցվել. ի՞նչ պատիժ է սպասվում նրան․ «Ժողովուրդ»
![]() 391 Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2020 թ., 08:45 «Ժողովուրդ»-ը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սյունիքի մարզի Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի գործողությունների մասով քրեական գործ է հարուցվել: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 4-ին Սիսիան քաղաքում ոստիկանները կանգնեցրել էին ավագանու անդամներից մեկին, պահանջել տեղաշարժի թերթիկ։ Որոշ ժամանակ անց, Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանը և մի քանի ոստիկաններ գնացել էին քաղաքացու աշխատանքի վայրը և ծեծի ենթարկել նրան, հորը և բարեկամին, ով փորձել էր նկարահանել ոստիկանների անօրինական գործողությունները: Ավելին՝ նրանից խլել էին հեռախոսը և մինչ այս պահը չեն վերադարձրել։ Դրանից երկու օր անց՝ ապրիլի 6-ին, Սիսիան քաղաքի բնակիչ Գառնիկին բերման են ենթարկել ոստիկանության Սիսիանի բաժին գողության կասկածանքով: Ըստ քաղաքացու, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ իր աշխատասենյակում, ծեծի է ենթարկել իրեն՝ պահանջելով տալ խոստովանական ցուցմունք։ Եւ առաջին, և երկրորդ դեպքերով քաղաքացիները բողոք էին ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որտեղ, ինչպես փոխանցեցին «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, բողոքների մասով քրեական գործ է հարուցվել։ Թե ինչ ընթացք ու ավարտ կունենա քննությունը, դեռ վաղ է ասել»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
