ԱՄՆ-ը դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը

Միացյալ Նահանգները դադարեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ֆինանսավորումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Այսօր ես վարչակազմին հրահանգեցի դադարեցնել ԱՀԿ-ի ֆինանսավորումը, քանի որ կազմակերպության դերն անբավարար եմ գնահատում կառավարման գործում, ինչպես նաև գտնում եմ, որ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները թաքցվում են։ Բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել։ Ամերիկացի հարկատուները փոխանցել են տարեկան 400-500 մլն դոլար, իսկ Չինաստանը փոխանցել է 40 մլն դոլար»,- նշել է Թրամփը:
«ԱՄՆ-ը, որպես կազմակերպության հիմնական հովանավոր, պետք է պնդի, որպեսզի ԱՀԿ-ն ստանձնի ամբողջ պատասխանատվությունը: Ամենավտանգավոր որոշումներից մեկը՝ ԱՄՆ-ի կողմից Չինաստանի և այլ երկրների հետ օդային հաղորդակցության արգելքի քննադատությունն էր: Բարեբախտաբար, ես չլսեցի նրանց [խմբ․՝ ԱՀԿ-ի] առաջարկությունները և արգելեցի չվերթները՝ դրանով իսկ փրկելով հազարավոր կյանքեր»,- հավելել է Թրամփը:

«Ասում են՝ գյոզալ Ավստրալիան ու Բրազիլիան թողած՝ գնացել են Ադրբեջանի հետ են խաղաղություն հաստատում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1418:18
«Նոր սահմանադրության ուղերձը մեկն է՝ մենք փակում ենք կոնֆլիկտների էջը բոլոր ուղղություններով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3317:42
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը
5417:30
«Հերթով ձեր տեղը գտնում եք ՀՀ ինքնիշխան պետության բանտախցերում», «դուք ինձ սպառնո՞ւմ էիք». իրավիճակը՝ ԱԺ-ում (տեսանյութ)
6717:24
«Ադրբեջանի «վերջին պահանջը» ձևավորվում է Հայաստանում»․ Վահե Հովհաննիսյան
6117:06
«TRIPP նախագծի իրականացման գործնական փուլ ենք մտնում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5417:00
«Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել»․ Տիգրան Աբրահամյան
6617:00
«Ի՞նչն է պատճառը, որ աշխատավարձերի բարձրացման նախագիծը հետաձգեցիք»․ հարց՝ Տիգրան Խաչատրյանին (տեսանյութ)
6916:48