«Մենք էն ա՞զգն ենք, որ անհայտ մարդու բերենք թաղենք». Սասուն Միքայելյանը՝ Թորոսյանին
![]() 379 Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2020 թ., 21:00 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր նիստի ժամանակ հայտնեց, որ ահազանգեր է ստացել, որ քաղաքացիները որևէ հնարավորություն չեն ունենում տեսնել արտերկրից տեղափոխված իրենց հարազատ հանգուցյալի մարմինը. «Մարդիկ ասում են՝ մենք չենք կարում իմանանք՝ արդյոք տեղափոխված անձը մեր հարազատն է, թե՝ ոչ»: Ի պատասխան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց. «Մենք պարետի ցուցումով մի կարգավորում ունենք, որ արտերկրից Հայաստան տեղափոխված բեռները չենք թույլատրում բացել, որպեսզի կարողանանք կանխարգելել հնարավորի վարակից վարակումը այդ միջոցառման մասնակիցների շրջանում: Ենթադրում եմ, որ այս ժամանակահատվածում այս կարգավորումը պետք է մնա, և մենք կարող ենք պարզապես մեր գործընկերների հետ այդ իդենտիֆիկացիոն գործընթացը կարագավորել՝ առանց այդ բեռը բացելու»: Արձագանքելով նախարարին՝ Միքայելյանն ասաց. «Մի քանի ամիս առաջ դեպք ա եղել, որ այլ ազգի ներկայացուցիչ են ուղարկել Հայաստան, ռուս ա եղել: 100 տոկոսով բան եմ ասում: Համարը խփում են, ուղարկում են, էլի, խառնում են իրար: Մի բան պիտի ձեռնարկվի: Մենք էն ա՞զգն ենք, որ անհայտ մարդու բերենք թաղենք: Մի ձև կարելի ա կարգավորել, որովհետև լուրջ բան ա սա»: Նախարարն ի պատասխան նշեց, որ կփորձեն այլ տարբերակ մշակել՝ հարցին լուծում տալու համար: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
