Խոշոր բիզնեսմենը և նախագահն ինչպե՞ս է ապահովելու երկրում տնտեսական հավասարությունը. մեկնաբանում է Արայիկ Հարությունյանը
![]() 408 Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2020 թ., 22:50 «Լինելով խոշոր բիզնեսմեն և Արցախի նախագահ, ինչպե՞ս եք ապահովելու տնտեսական հավասարությունը»,- Հանրային հեռուստաընկերությունում ուղիղ տեսակապով հարցազրույցի ժամանակ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանից հետաքրքվեց հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը: Հարցին ի պատասխան Արայիկ Հարությունյանն ասել է. «Ես բիզնեսով զբաղվել եմ մինչև 2007 թվականը, որոշ սեփականություն ունեմ. հիմնականում հողագործություն, գյուղատնտեսական արտադրություն և վերամշակում, որոնք միշտ շատ թափանցիկ են եղել: Օրենքի խախտում թույլ չեմ տվել երբևէ: Լինելով վարչապետ, հետո՝ պետնախարար՝ ես շատ ակտիվ համագործակցում էի բիզնեսի, տնտեսվարող սուբյեկտների հետ: Այսօր խոսում են ՀԷԿ-երի մասին և հայտարարում, որ ՀԷԿ-երում ես մեծ մաս ունեմ, և ես ապացուցեցի, որ այն սիմվոլիկ է: Եվ եթե ես աջակցել եմ ՀԷԿ-երի շինարարությանը, դա անձնական շահ չի եղել: Ցանկացած բիզնես ուղղություն, որտեղ ցանկանում են կապել ինձ, ես պատրաստ եմ ամբողջությամբ ներկայացնել իրականությունը: Կառավարումը հետագայում լինելու է այնքան թափանցիկ, որ որևէ մեկի մոտ մտահոգություն չառաջանա...: Քննադատել են ինձ, քանի որ ժամանակին եղել եմ խոշոր գործարար, որի համար ես հպարտ եմ»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
