Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +32 °C

«Մոտ ապագայում կիմանանք ստեղծված հակակորոնավիրուսային դեղամիջոցի մասին». Նաիրի Հոխիկյան

«Մոտ ապագայում կիմանանք ստեղծված հակակորոնավիրուսային դեղամիջոցի մասին». Նաիրի Հոխիկյան
475
Հինգշաբթի, 16 ապրիլի, 2020 թ., 00:15

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոտ 2 շաբաթ առաջ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Սյու Ցիլյանի աշխատակազմի ներկայացուցչի հետ զրույցի ժամանակ իմացա, որ այդ երկրում ակտիվորեն շարունակվում են նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի (վակցինա) ստեղծման աշխատանքները, առաջին փուլը հաջողությամբ հաղթահարվել է, եթե երկրորդ փուլը ևս հաջողությամբ պսակվի, ապա երրորդ՝ վերջնական փուլում այն պետք է փորձարկվի մարդկանց վրա։

Երեկ համաշխարհային մամուլում տեղեկություն տարածվեց, որ Չինաստանի նախագահ Սի Ցինպինը թույլ է տվել չինական դեղագործական երկու խոշոր ընկերությունների՝ Sinovac Biotech-ի և Wuhan Institute of Biological Products-ի մշակված պատվաստանյութերը փորձարկել մարդկանց վրա։

Այս տեղեկությունը փաստորեն ազդարարում է, որ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը ևս հաջողություն է ունեցել, և մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում մենք կիմանանք Չինաստանում ստեղծված հակակորոնավիրուսային դեղամիջոցի մասին»: