Ակտիվորեն քննարկվում է ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու հարցը. «Փաստ»
![]() 313 Հինգշաբթի, 16 ապրիլի, 2020 թ., 08:45 «Ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքում առանցքային փոփոխություններ իրականացնել, և այդ ուղղությամբ տևական ժամանակ է՝ լուրջ բովանդակային քայլեր են կատարվում։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում թեմայի հետ կապված ավելի ինտենսիվ գործընթացներ են սկսվելու. ներկայումս խոսվում է հանրային լայն քննարկումների փուլի մեկնարկի մասին։ Տեղեկություն կա նաև այն մասին, որ հարցի վերաբերյալ կնախաձեռնվեն խորհրդարանական լսումներ, որոնց հրավիրված կլինի քաղաքական դաշտի հնարավորինս լայն սեգմենտ, ինչպես նաև փորձագետներ կհրավիրվեն արտասահմանից։ Մեր ունեցած տեղեկություններով, ներկայումս ակտիվորեն քննարկվում է ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու հարցը, որի մասին բավականին շատ առաջարկներ են եղել։ Իշխանական մեր աղբյուրի հաղորդմամբ, այդ ընտրակարգը իշխանավորների զգալի մասի համար ընդունելի չէ, թեպետ ընդհանուր առմամբ, միակարծություն չկա»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
