«Պատկերացնո՞ւմ եք՝ կաթողիկոսը նման հայտարարություն աներ Քոչարյանի օրոք». Ալեն Սիմոնյան
![]() 444 Հինգշաբթի, 16 ապրիլի, 2020 թ., 22:25 ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր «Առաջին լրատվական»-ի եթերում անդրադարձել է Ամենայն հայոց կաթողիկոսի հայտարարությանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ: «Ես մեծ ցավ ապրեցի, որ Ամենայն հայոց կաթողիկոսն իջավ քրեական գործի խափանաման միջոցի փոփոխման մակարդակի և սկսեց զբաղվել դատական ատյանում քրգործի խափանման միջոցի փոփոխման հարցով, ոչ թե ընդհանուր մարդկասիրական, այլ՝ կոնկրետ մի մարդու հետ կապված, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Իմ համար դա շոկ էր»,- ասել է Սիմոնյանը: Հարցին, թե ի՞նչն է խանգարում, որ կաթողիկոսի այդ հայտարարությունն ընկալվի սոսկ մարդասիրական քայլ, Սիմոնյանը պատասխանել է. «Առաջին հերթին՝ անուն նշելը (Ռոբերտ Քոչարյանի) և հետո՝ 21 տարվա լռությունը: Իր պատմությունը սկսվեց հոկտեմբերի 27-ով, երբ ինքը գահադրվեց, դրանից այս կողմ շատ ու շատ դեպքեր են եղել՝ «Մարտի 1», «Սասնա ծռեր», Հաց բերող և այլն: Երբ մենք քեզ տեսնում ենք ամանորյա ուղերձից ամանորյա ուղերձ ու մեկ էլ երբ բարձրաստիճան հոգևորականի հետ կապված քրգործ է հարուցվում ու դրանից մեկ օր անց սկսում ես խոսել Ռոբերտ Քոչարյանի մասին, ես չգիտեմ՝ դրան ինչ գնահատական պետք է տալ...: Պատկերացնո՞ւմ եք՝ կաթողիկոսը նման հայտարարությամբ հանդես գար Քոչարյանի օրոք, կամ «Մարտի 1»-ի դեպքերի վերաբերյալ: Կամ կաթողիկոսը խոսեր, երբ Սերժ Սարգսյանը Ստամբուլյան կոնվենցիան էր ստորագրում. ինձ հետաքրքիր է, կաթողիկոսն ինչո՞ւ չէր խոսում կոնվենցիայի մասին Սերժ Սարգսյանի կառավարման օրոք: Հիմա ինքն ավելի ազատ է»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
