Զարուհի Բաթոյանը՝ առցանց համակարգի հետ կապված խնդիրների մասին
![]() 432 Հինգշաբթի, 16 ապրիլի, 2020 թ., 23:05 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Ազատություն» ռ/կ-ի եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին: Օգտատերերից մեկի հարցին, թե դեկտեմբերից գիշերօթիկի աշխատակիցների մեծ մասը Բաթոյանի «թեթև ձեռքով գործազուրկ է դարձել, այս դժվարին օրերին ինչո՞ւ Բաթոյանը չի մտածում նաև նրանց մասին, որևէ կերպ կարո՞ղ են օգտվել կառավարության միջոցառումներից, թե՝ ոչ»: Հարցին ի պատասխան Բաթոյանն ասել է. «Գիշերօթիկի աշխատակիցները նույն աշխատանքը չեն կատարում, որովհետև երեխաներին ընտանիք վերադարձնելու ծրագիրն ենք իրականացրել և երեխաները այսօր ապրում են ընտանիքում: Բոլոր աշխատակիցները կամ աշխատանքից ազատված մարդիկ, հղի կանայք, նրանց ընտանիքի անդամները, երեխաները, այսինքն՝ բոլոր այդ մարդիկ մեր ծրագրերի պոտենցիալ շահառուներն են, եթե համապատասխանում են ծրագրի չափանիշներին: Այսինքն՝ եթե այս քաղաքացիները, որոնց մասին նշվեց, ծրագրերից որևէ մեկի շահառու են, ապա կարող են օգտվել: Այս պահին միանշանակ կարող եմ ասել, որ առնվազն երկու ծրագրերով՝ կոմունալների փոխհատուցման ծրագրերով՝ 11-րդ և 12-րդ ծրագրով, վստահաբար կարող են լինել շահառու»: Քաղաքացիները դժգոհում են, թե իրենց անունները չկան ծրագրերում: Այս առնչությամբ Բաթոյանն ասել է. «Այս պահին օնլայն համակարգի հետ կապված խնդիր չկա, երեք ծրագրերի դեպքում մարդիկ դիմում գրելու անհրաժեշտություն չունեն, խոսքը 4-րդ, 6-րդ և 7-րդ ծրագրերի մասին է: 4-րդ ծրագիրը, օրինակ, որը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որոնց անդամներն ազատվել են աշխատանքից, այս ծրագրի դեպքում շահառուների ցանկն ամբողջական չէ, ամբողջությամբ ՊԵԿ-ը դեռ մեզ չի տրամադրել: Սա գուցե կարող է լինել պատճառ, որ դեռևս լրացված չէ: Որոշակի օրեր անց, օրինակ, վաղը կամ մյուս օրը մարդիկ կարող են նորից փորձել»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
