Իշխանությունն այս անգամ էլ «աչքը դրել» է «Հայփոստի» վրա. «Իրատես»
![]() 351 Ուրբաթ, 17 ապրիլի, 2020 թ., 09:05 «Հայաստանի կարևոր կառույցների մեկի՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավար կազմը իշխանությունը փորձում է յուրայիններով համալրել։ Մեր տեղեկություններով, իշխանությունն ակտիվ լծվել է ընկերության ղեկավարի՝ Հայկ Ավագյանի փոփոխման հարցը գլուխ բերելու գործին։ Երկարամյա տնօրենին, սակայն, հեռացնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ կառավարությունը չի կարող գրչի մեկ հարվածով ազատվել տնօրենից, ՓԲԸ-ի տնօրենի նշանակումն ու ազատումն իրականացնում է Դիտորդ խորհուրդը, որտեղ ընդգրկված են տարբեր կառույցներ ներկայացնող անձինք։ Սակայն, նույն աղբյուրի փոխանցմամբ, Հայկ Ավագյանից ազատվելու այս իշխանության ցանկությունն այնքան մեծ է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը որոշել է ինքնագլուխ ամեն ինչ անել և սեփական մարդուն բերել տնօրենի պաշտոնին, բայց նրան հասկացրել են, որ դա նրա որոշելիք խնդիրը չէ։ Ավելին, անգամ Դիտորդ խորհրդի անդամների համար է զարմանալի եղել, թե ինչու են հանկարծ, առանց լուրջ պատճառաբանության որոշել «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարին աշխատանքից ազատել»։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
