«Ընդունված նախագծի նպատակը վարկային ոլորտում անառողջ գործընթացի կանոնակարգումն է». Վարազդատ Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ազգային ժողովը միաձայն ընդունեց իմ և գործընկերոջս՝ Արտակ Մանուկյանի նախագիծը, որի նպատակը վարկային կազմակերպությունների և այս ոլորտում անառողջ գործընթացի կանոնակարգումն է։
Մենք առաջարկում ենք հետևյալը։
Մինչև 3 ամիս տևողությամբ և մինչև 300.000 դրամ չափով վարկ տրամադրելիս վարկային կազմակերպություններն ու բանկերը պետք է նախ վերլուծեն վարկառուի եկամուտները և վարկը տան այն հաշվարկով, որ բոլոր ունեցած վարկերի գծով մարման գումարը չանցնի վարկառուի եկամուտների 50%֊ը։
Այսպիսով, վարկառուն պաշտպանված կլինի իր եկամուտների հետ անհամարժեք վարկավորումից, որի պատճառով հազարավոր ընտանիքներ հիմա չմարված վարկերի բեռի տակ են։
Ակնհայտ է, որ հիմա այս արագ վարկերը խորացնում են աղքատությունը և սնանկության թակարդի մեջ են պահում ժողովրդին։
Մյուս փոփոխությամբ այսուհետև վարկառուն իր ձեռքով կգրի, թե ինչքան գումար պետք է վճարի վարկի արդյունքում և որքան է իրական տոկոսադրույքը։ Սրա նպատակն այն է, որ վարկային կազմակերպությունները չմոլորեցնեն և չգրավեն մարդկանց այսպես կոչված զրո տոկոսով վարկերով։
Մենք այս նախագծի վրա աշխատում ենք ավելի քան վեց ամիս։ Երկար քննարկել ենք այն Կենտրոնական բանկի, վարկային կազմակերպությունների և ոլորտի մասնագետների հետ։
Նախագծում ի սկզբանե ներառված էին նաև վարկերի գովազդի արգելքը և առևտրային կետերում վարկերի տրամադրման արգելքը, սակայն ներկա վիճակում մենք չկարողացանք ընդգրկուն քննարկում կազմակերպել։ Կանդրադառնանք այս հարցին, երբ պայմանները թույլ տան»։

«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
15001:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
198Երեկ, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
37322.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
71419.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
67419.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
263816.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
186815.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
94714.11.2026, 09:18