«Կաթողիկոսացավով և եկեղեցացավով տառապող պատգամավորներն ազնիվ կլինեն մի հատ օրենսդրական առաջարկությամբ հանդես գան». Ա. Սաքունց
![]() 382 Ուրբաթ, 17 ապրիլի, 2020 թ., 17:25 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կաթողիկոսացավով և եկեղեցացավով տառապող պատգամավորները ազնիվ կլինեն մի հատ օրենսդրական առաջարկությամբ հանդես գան և առաջարկեն որպեսզի օրենքով սահմանվի. 1.Կաթողիկոսը և ՀԱԵԿ-ը իր բոլոր ծառայողներով հանդիսանում են անքննելի ու միակ սուրբ անձինք թե ՀՀ-ում, թե նրա սահմաններից դուրս, որոնց մասին որևէ խոսք կամ կարծիք ներկայացնելը դատապարտվում է ցմահ ազատազրկմամբ և ունեցվածքի բռնագրավմամբ ի օգուտ կաթողիկոսի կամ եկեղեցու 2. Կաթողիկոսը և ՀԱԵԿ-ը իր բոլոր ծառայողներով օրենքի առջև բոլորին հավասար պատասխանատվություն չեն կարող կրել, որովհետև կաթողիկոսը և ՀԱԵԿ-ը օրենքից էլ սահմանադրությունից էլ բարձր իրավական կարգավիճակով են օժտված: Թե ասում եք, ամբողջությամբ ու լրիվ ասեք, ինչ եք կիսատ պռատ, մեկ սուրբ, մեկ կիսասուրբ, մեկ մտահոգ, մեկ լիբերալ, մեկ պահպանողական, մեկ ազգայնական, մեկ չազգայնական ներկայանում: Քաջություն ունեցեք ու լիարժեք հանդես եկեք նման նախաձեռնությամբ, հուշում եմ: Հակառակ դեպքում, շատ տարօրինակ է նման պահվածքը Հանկարծ չփորձեք, մանիպուլյացիաներ անել, ու վերևում նշվածը փորձել կապել խղճի, կրոնական դավանանքի կամ համոզմունքների հետ, որոնց հետ որևէ ինստիտուտ կամ անձ չի կարող նույնականացվել»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
