Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +31 °C

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
2512
Ուրբաթ, 17 ապրիլի, 2020 թ., 16:50

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 11 քաղաքացու փորձանուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի 9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ավելի վաղ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ, ում հետ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացման ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում:

Ավելի վաղ հաստատված և Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացու կրկնակի թեստավորման արդյունքը կրկին բացասական է եղել. արդյունքում նրանք այսօր դուրս կգրվեն:

Մեկ քաղաքացու թեստավորման արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ՝ հետազոտության արդյունքները ստանալուց հետո, այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։