«Վարակը կարող է ծավալվել նոր թափով և հանգեցնել հումանիտար աղետի». ՀՀ վարչապետ
![]() 694 Ուրբաթ, 17 ապրիլի, 2020 թ., 20:45 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ քաղաքացիներին ուղղված իր կոչում ասաց. «Քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու, և մենք ունենալու ենք վարակված քաղաքացիներ: Մեր ռազմավարական խնդիրը հետևյալն է. այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ և առողջապահական համակարգի համար տանելի: Մյուս կողմից մենք չենք կարող անվերջ փակված լինել և ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում: Հետևաբար, մեր ռազմավարական խնդիրն է՝ ապրել կորոնավիրուսին զուգահեռ, նրա հետ համատեղ: Արտակարգ դրության առաջիկա ժամանակաշրջանը մենք պետք է օգտագործենք հենց սրա համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու նպատակով: Սա նշանակում է, որ մենք փուլ առ փուլ թույլատրում ենք տնտեսական գործունեության վերսկսումը զանազան ոլորտներում, բայց հատուկ պատասխանատվություն ենք ակնկալում գործատուներից, ովքեր պետք է ապահովեն աշխատավայրերում կորոնավիրոսւային անվտանգության հատուկ պայմաններ: Հակառակ դեպքում՝ մենք ստիպված կլինենք ոչ թե մեղմացնել այլ՝ խստացնել սահմանափակումները»,- ասաց Փաշինյանը: Վարչապետն առաջարկեց մի բանաձև, որի կիրառման պարագայում հնարավոր կլինի երաշխավորել քաղաքացիների առողջությունը. «Կորոնավիրուսով չվարակվելու համար անհրաժեշտ է ապահովել երեք պարզագույն կանոն. առաջինը՝ իրար հետ շփվելիս պահպանել առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն, երկորորդ՝ դեմքին դիպչել միայն ախտահանված ձեռքերով, երրորդ՝ միայն մաքուր սպասքից և ախտահանված վարսավիրական գործիքներից օգտվելն է: Այս պայմանների ապահովման դեպքում գրեթե երաշխավորված կլինենք կորոնավիրուսով չվարակվելուց»,- հայտնեց նա: Վարչապետը նշեց, որ եթե ներկայիս տեմպը նույնությամբ պահպանվի, ապա մայիսի 14-ից սկսած փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքին. «Եթե համակեցության նոր կանոններ չորդեգրենք, վարակը կարող է ծավալվել նոր թափով և հանգեցնել հումանիտար աղետի: Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
