«Փաշինյանը վարժեցրել է «կորոնավիրուս» շանը և նրանից առավելագույն օգուտ է ստանում»․ Աղասի Ենոքյան
![]() 635 Կիրակի, 19 ապրիլի, 2020 թ., 05:05 Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը հարց էր հնչեցրել․ «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է», հիմա պարզվում է, որ հենց իր շունն է։ Ճիշտ չէ ասել, թե նա լուրջ չի վերաբերվում համաճարակին։ Օգտվելով իրավիճակից, Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովով սղացնում-անցկացնում է այնպիսի օրենքներ, որոնք հանգիստ պայմաններում բազմաթիվ հարցականների առիթ կտային ու մեծ հանրային քննարկումներ կպահանջեին։ Առանց դատարանի որոշման գույքի բռնագանձման մասին օրենքը, բռնության խոսքը քրեականացնելու օրենքը, քաղաքացիների հեռախոսային խոսակցություններին և գեոլոկացիային հետևելու մասին օրենքը, անգամ Հանրային հեռուստատեսությանը գովազդային հնարավորություններ տալու նախաձեռնությունը լուրջ հանրային բողոք կառաջացնեին նախկինում։ Այնպես, որ Նիկոլ Փաշինյանը վարժեցրել է «կորոնավիրուս» շանը և նրանից առավելագույն օգուտ է ստանում։ Այս իրավիճակում, երբ թվում էր, թե Կառավարությունն ու Ազգային Ժողովը պետք է օրուգիշեր աշխատեին համաճարակի դեմն առնելու և պատրաստվեին ետհամաճարակային ճգնաժամը հաղթահարելուն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն աշխատում է այնպիսի օրենքների վրա, որոնք կապ չունեն կորոնավիրուսի հետ, այլ ուղղված են ընդդիմախոսներին լռեցնելուն։ Որովհետև գիտեն, որ սանձել են կորոնավիրուսի շանը և նրան աշխատեցնում են իրենց շահերի համար։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
