Թրամփը հայտնել է #COVID_19 կորոնավիրուսի ծագման հետաքննության մասին
![]() 1934 Շաբաթ, 18 ապրիլի, 2020 թ., 11:35 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «ընթանում են մի շարք հետաքննություններ» կորոնավիրուսի ծագման վերաբերյալ, գրում է Bloomberg-ը: «Շատ տարօրինակ բաներ են տեղի ունենում, բայց նաև իրականացվում են շատ հետաքննություններ: Եվ մենք պատրաստվում ենք պարզել»,- նշել Թրամփը: Ապրիլի 16-ին Fox News-ը հաղորդել էր, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակը՝ COVID-19-ը, ծագել է Ուհան քաղաքի լաբորատորիայում, իսկ լաբորատորիայի աշխատակիցը դարձել է «զրոյական հիվանդը»։ Վիրուսը ստեղծվել է Պեկինի կողմից Վաշինգթոնին գերազանցելու փորձերի արդյունքում: Ըստ հեռուստաալիքի, վիրուսը լաբորատոր ճանապարհով փոխանցվել է մարդուն չղջիկից, այնուհետև տարածվել է Ուհան քաղաքի բնակչության շրջանում: Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է պարզել, թե արդյոք այս տեղեկատվությունը ճշմարիտ է: Թրամփը նաև ասել է, որ չի վստահում Չինաստանի իշխանությունների պաշտոնական տվյալներին երկրում կորոնավիրուսից մահացության դեպքերի վերաբերյալ: Նա հիշեցրել է, որ ապրիլի 17-ին ՉԺՀ իշխանությունները փոխել են վիճակագրությունը՝ համաճարակի ժամանակ Ուհանում մահացած և վարակված մարդկանց թվի վերաբերյալ։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
