Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +31 °C

«Եթե ՀՀ-ում հանրային քննադատության հզոր ալիք չլիներ, նույնն անելու էին մեր փիլոնավորները». Արման Վարդանյան

«Եթե ՀՀ-ում հանրային քննադատության հզոր ալիք չլիներ, նույնն անելու էին մեր փիլոնավորները». Արման Վարդանյան
597
Կիրակի, 19 ապրիլի, 2020 թ., 06:10

Ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրաստանը Անդրկովկասում ամենաքիչ վարակակիրը ուներ։ Մեզնից շուտ փակին սահմանները, արտակարգ դրություն հայտարարցին, հաջողությամբ կառավարում էին համաճարակը, բայց Վրաստանում հանրությունը չկարողացավ եկեղեցու վրա ազդել. վաղը պատարագներ են անելու, ամբողջ դիմակայությունը ջուրն են գցելու։ Կղերականներն իրենց ժողովրդին փուռը տվին հանուն իրենց իշխանության։
Երբ պատմություն գրքերում կարդում ենք, ֆիլմերում տեսնում՝ ինչպես են Եվրոպաներում ինկվիզիցիայի ժամանակ բժիշկներին վառում իբրև վհուկ, գիտությամբ զբաղվելը համարվում էր սատանայապաշտություն, որի համար դաժան տանջանքների էին ենթարկում, մեզ թվում էր, թե դա անցյալի մղձավանջ է։ Ինչքան վարակը դուրս գա հսկողությունից, այնքան մանիպուլյացիա անող հոգեկաններ դառնալու են տեր իրավիճակին։
Հ.գ. Եթե Հայաստանում հանրային քննադատության հզոր ալիք չլիներ՝ նույնն անելու էին մեր փիլոնավորները»: