Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

«Ամեն պահի համաճարակը կարող է նորից պայթել». Կարեն Վրթանեսյան

«Ամեն պահի համաճարակը կարող է նորից պայթել». Կարեն Վրթանեսյան
432
Երեքշաբթի, 21 ապրիլի, 2020 թ., 02:10

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես է աշխատում կարանտինը՝ պատկերավոր

Հայաստանում քաղաքացիների շարժի սահմանափակումը սկսեց գործել մարտի 25-ից։ 10 օրից հիվանդանոցներում բուժվողների թվի աճը կտրուկ դանդաղեց։

Վերջին օրերի արխայնանալն էլ պիտի որ երևա 8-12 օրից։ Թեպետ եթե աճ եղավ, ապա ոչ այնքան կտրուկ կլինի, ինչպես մինչև ապրիլի 2-ն էր, որովհետև ինչքան էլ արխայնանան, միևնույն է՝ քանի դեռ չի գործում հանրային տրանսպորտը, հանրային սննդի խոշոր կենտրոնները, մարդկանց կուտակումներ առաջացնող շատ այլ օբյեկտներ, վարակվելու հավանականությունն ավելացնող շփումները, միևնույն է, նույն ծավալով չեն լինի։

Ամենակարևորը. այս կորը հուսադրող է, բայց նաև լուրջ վտանգ է պարունակում իր մեջ, քանի որ արխայնացնում է և՛ ժողովրդին, և՛ իշխանություններին։

Իսկ այդ արխայնանալն իր հերթին նշանակում է, որ ամեն պահի համաճարակը կարող է նորից «պայթել»՝ բերելով առողջապահական համակարգի կոլապսի (մի բան, որ եղավ Իտալիայում, Իսպանիայում, Նյու-Յորքում և այլն)՝ հիվանդանոցների կողքերը շարած դագաղներով, որոնք չհասցնեն տանել»: