Կոչ ենք անում վարչապետին հրապարակել բոլոր այն լրագրողների և լրատվականների անունները, որոնք գումար են ստացել. «Մեդիա պաշտպան»
![]() 359 Երկուշաբթի, 20 ապրիլի, 2020 թ., 13:45 «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում գրված է. «Կոչ ենք անում վարչապետին հրապարակել բոլոր այն լրագրողների և լրատվականների անունները, որոնք գումար են ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով, անդրադառնալով քաղաքական մի շարք հարցերի, խոսեց նաև լրագրողների մասին. «Լրատվական դաշտն ինչպե՞ս է կառավարվել: Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել։ Հիմա չի ստանում և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ հիմա փող չի ստանում: Ուրիշ տեղերից էլ որ ստանում են, վախվխելով են ստանում՝ կարո՞ղ է ինչ-որ տեղ ինչ-որ բան բացահայտվի, խայտառակ լինեն»։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին չպիտակավորել իր նախկին գործընկերներին և օդում կախված լուրեր չհայտնել։ Կոչ ենք անում վարչապետին հրապարակել բոլոր այն լրագրողների և լրատվականների անունները, որոնք գումար են ստացել։ Այդպիսով՝ Նիկոլ Փաշինյանը կօգնի հայրենական լրատվությանը, հակառակ դեպքում ստացվում է, որ վարչապետն անհիմն է պիտակավորում լրատվականներին և լրագրողական համայնքին։ Նման գործելաոճը չի բխում ազատ խոսքի իրավունքի շահերից և, փաստացի, կանխակալ վերաբերմունք է ստեղծվում այս կամ այն լրատվականի համար։ Կրկին հիմք է դրվում լրատվականները յուրայինների ու ոչ յուրայինների, սպիտակի ու սևի բաժանման քաղաքականության շարունակության համար։ Կոչ ենք անում նախահարձակ չլինել լրատվականների վրա և կանխակալ և ուղղորդված մոտեցում չցուցաբերել այս կամ այն լրատվականի նկատմամբ»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
