«Ափսոսում եմ Նիկոլի սրտառուչ միամտության համար». Լևոն Բարսեղյան
![]() 350 Երկուշաբթի, 20 ապրիլի, 2020 թ., 17:45 «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե, շանսն օգտագործել են... Ն. Փաշինյանի երեկվա ելույթից. «Սերժի մնացորդներից պետք ա մաքրվել..., շանսը չեն օգտագործել, մեղքն իրենց վիզը»... «Շանսն օգտագործել» ասելիս, հավանաբար, նկատի ունի, կարգին աշխատելը, կամ ուղղվելը՝ պաշտոնից բխած վարքի մասով: Բայց. Կարո՞ղ է տասնամյակներով կամ թեկուզ մեկ անգամ, քաղաքական պատվերով մարդ բռնած, ծեծած, խոշտանգած, կեղծ մատնություն սարքած, կաշառակեր իրավապահը, դատախազը, դատավորը, քննիչն առանց մեղայականի կամ թեկուզ առանց հրապարակային ներողության իր կերած ղոկերի համար, ուղղվել, դարձի գալ և կարգին աշխատել: Իմ կարծիքով՝ ոչ: Կարող է պատրանք ստեղծել, թե ուղղվել է: Այս ընթացքում, կարող է ջանալ կարգին աշխատել, օրինապահ լինել, եթե վրան նախկիններից կոմպրոմատներ ունի, կարող է այնպիսի ծածուկ նենգադուլներ կազմակերպի, ասենք՝ մի հասարակ գործը մի հավերժություն քննի այնպես, որ ալամ աշխարհի քննիչները հավաքվեն, չկարողանան ապացուցել, որ սաբոտաժ է անում, բայց հո արած հանցագործությունները չեն ջրվել, հո մարդիկ գիտեն շատ կոնկրետ հանցագործ պաշտոնյաների, որոնք մինչև հիմա պաշտոնավարում են: Ի՞նչ դրանք պիտի համարվեն՝ շանսը օգտագործածնե՞ր: Ուղղվել, իմ հասկանալով, նշանակում է առնվազն ապաշխարել, հասկանալ, ըմբռնել, ընդունել սխալները, հրապարակային մեղայականով և այլ եղանակներով հատուցել, քրեականով էլ դատվել: Ուղղվել չի նշանակում անմիջական վերադասին կամ պետին կամ վարչապետին ասել՝ «հորս արև, էլ չեմ անի»: Հազար անգամ ասվեց, ասելու կարիք էլ չկար, էնքան հասարակ էր, որ վիրահատությունը (հեղափոխական բարեփոխումները), հականեխած և նորոգած գործիքներով (օրենքներ, աշխատակարգեր և աշխատողներ) են անում, ոչ թե ասել-խոսելով: Հիմա, որպեսզի չթվա, թե ես կամակորություն եմ անում, ասելով, որ մեղայականներ են պետք ու հատուցում աշխատանք շարունակելուց առաջ, այլապես քաշվելու ենք բոլորս, ու գեշ ենք քաշվելու մեր հույսերի ֆոնին, կարող եք ինքներդ ստուգել ձեր մոտեցումը, ու կուզեմ, որ Նիկոլն էլ ստուգի իր վստահությունը «շանս օգտագործած» հանցագործների ու սերժիկների հանդեպ: Շատ հնարավոր է, որ գիտեք այդպիսի սերժաբարո պաշտոնյաների, ժամանակին բռնող, ծեծող, գործ սարքող, փակող, կոռուպցիոներ, հենց Նիկոլի հանդեպ նույն բաներն արածների թեկուզ, որոնք հիմա այս անցած 2 տարում որևէ հանցանք չէ, զանցանք արած չկան ու մոծակ էլ սատկացրած չկան, սուս-փուս աշխատում են, ծառայում են հայրենիքին, հարցրեք ինքներդ ձեզ՝ որ սերժիկները ետ գան ու հրամայեն՝ բռնիր էսինչին, ահաբեկիր, վրան սարքիր թմրանյութ կամ ապօրինի զենք պահելու հոդված, ու դատիր, բանտարկիր, քանի՞ վայրկյան են վարանելու էդ հրամանները կատարելուց առաջ, քանիսն այժմյան «շանս օգտագործածներից» կհամարձակվեն թեկուզ կեսբերան հարցնել՝ իսկ ի՞նչ է արել, որ գնամ բռնեմ: Էս հարցի պատասխանը ձեզ կհուշի՝ հեղափոխությունը, արմատական բարեփոխումների մասով, փառահեղորեն առաջ է գնո՞ւմ, թե՞ մնաց ցեխերի մեջ: Ես ունեմ այդ հարցի պատասխանը, ու ափսոսում եմ Նիկոլի սուպերհանդուրժողականության և գուցե սրտառուչ միամտության համար: Եվ եթե մի փորձություն լինի զավթիչների վերադարձի ինչ-որ մի սցենարով, այդ ժամանակ, կիմանա, թե ինչ էր նշանակում գիշատիչներին սիրո և համերաշխության ավետարան կարդալ: Սա մի խանութ չէ, որի վաճառողին գողության մեջ բռնելուց տերը կարող է շանս տալ, ասել՝ լավ, քեզ փորձաժամկետ՝ կտեսնենք ոնց կպահես քեզ... Պետական կառավարման մեքենան նման զեղչեր չպիտի ունենա, այդ զեղչերն անտանելի ծանր գին ունեն, ճապոնական առակի ձիու պայտի մեխի պատմության պես, յուրաքանչյուր պետական ծառայողից կախված է մեր երկրի ապագան: Իսկ եթե ավելի խորն իջնենք, մեզնից յուրաքանչյուրից է կախված մեր երկրի ապագան, այլ խոսքով՝ յուրաքանչյուրս հենց Հայաստանն ենք այնքան, ինչքան կտեղավորենք մեր խելքում և սրտում: Հիմա էդ Հայաստանի պետական կառավարման մեքենայում բազմաթիվ հին հանցագործներ են շարունակում աշխատել, որովհետև հիմա համեստ են պահում իրենց, կարելի է ասել «շանսն օգտագործել են», բայց ավաղ բլորովին այլ իմաստով»: |

Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
8412:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
6912:30
«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
9212:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
12412:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
11111:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
12311:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
13311:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
16811:12
