Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

«Գիտեմ, որ որոշումներ կայացնողներից ոչ մեկը բանի տեղ չի դնի սա». Լևոն Գալստյան

«Գիտեմ, որ որոշումներ կայացնողներից ոչ մեկը բանի տեղ չի դնի սա». Լևոն Գալստյան
687
Երկուշաբթի, 20 ապրիլի, 2020 թ., 18:25

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որ ամեն օր վիրուսի մասին թիվ են հրապարակում ու գրում մինչ այդ օրն արված բոլոր թեստերի քանակը՝ ջոկե՞լ եք որ միայն այդ թիվը ճիշտ չի ներկայացնում պատկերը։ Բացատրեմ, թե ինչու. այդ թվից բացի պետք է նաև հրապարակել, թե քանի քաղաքացու են թեստ արել, քանի որ նույն մարդուն կարող են 2-3 ու ավել անգամ թեստ արած լինել։ Օրինակ՝ վիրուսակիրներին առնվազն երեք անգամ թեստ են անում։
Գիտեմ, որ որոշումներ կայացնողներից ու թվեր հրապարակողներից ոչ մեկը բանի տեղ չի դնի սա, ինչպես բանի տեղ չեն դրել ու դնում շատերի լուրջ, հիմնավոր ու ճիշտ առաջարկները։ Բայց ամեն դեպքում գրում եմ, կարո՞ղ է հասնի տեղ։
Սխալ տվյալներով ու վիճակագրությամբ ճիշտ որոշումներ դժվար է կայացնել»: