Ինչո՞ւ զինվորական դատախազի երկու որդիները չեն ծառայել բանակում․ «Ժողովուրդ»
![]() 354 Երեքշաբթի, 21 ապրիլի, 2020 թ., 08:45 «Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը 3 որդի ունի: Փորձեցինք հարցերի պատասխանը ստանալ զինվորական դատախազ Վահե Հարությունյանից, սակայն նա, լսելով մեր հարցը, ասաց՝ դիմե՛ք լրատվական բաժին: «Ժողովուրդ» օրաթերթը կապվեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից հայտնեցին. «Ձեր ունեցած տեղեկությունները մեծ չափով իրականությանը չեն համապատասխանում: Նախ՝ զինվորական դատախազը ձեր նշած զորակոչի տարիքի որդի չունի: Երկրորդ՝ նրա որդիները հաշվառված են պահեստազորում, նրանք զինվորական ծառայությունից ազատվել են՝ օրենքով սահմանված կարգով, անհրաժեշտ հետազոտությունների և հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից հաստատված՝ զինվորական ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների պատճառով: Ընդ որում՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ ընթացքում Վ. Հարությունյանը չէր զբաղեցնում ՀՀ զինվորական դատախազի պաշտոնը, ինչը փաստում է, որ անհիմն են նրա պաշտոնեական կարգավիճակի հետ կապելու բոլոր փորձերը: Իսկ իրավական հիմքերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար, կարող եք դիմել իրավասու պետական մարմնին՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ հաշվի առնելով, որ վերջինս է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով հանդիսանում տվյալ տեղեկատվությունը տնօրինող մարմինը»: Իսկ ՊՆ մեկնաբանությունը «Ժողովուրդ» օրաթերթը կներկայացնի ստանալուն պես: Հավելենք, որ զինդատախազի երրորդ որդին ևս զորակոչի տարիքի է, սակայն դատելով մյուս երկու եղբայրների օրինակից՝ միգուցե նա էլ ինչ-որ պատճառով խուսափի ծառայությունից»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
