«Ուզում եմ որոշակի տեղեկատվություն տրամադրել այս թեմայով». Արկադի Խաչատրյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նավթի բացասական գնի մասին
Երեկ՝ ապրիլի 20-ին, WTI նավթի գինն ընկավ և պատմության մեջ առաջին անգամ դարձավ բացասական: Իմ շատ ընկերներ հարցնում են՝ դա ի՞նչ է նշանակում, և առհասարակ ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ: Ուզում եմ որոշակի տեղեկատվություն տրամադրել այս թեմայով:
1. Կորոնավիրուսով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում միլիարդավոր մարդիկ մնում են տանը, նավթի նկատմամբ պահանջարկ գրեթե չկա, ինչի արդյունքում ձևավորվել է առաջարկի գլոբալ ավելցուկ:
2. Երբ մոտենում է նավթի ֆյուչերսի ժամկետը լրանալու պահը, ներդրողը պետք է ընդունի նավթը՝ համաձայն պայմանագրի կամ վաճառի այն և գնի հաջորդ ամիսների ֆյուչերսը:
3. Խնդիրը նրանում է, որ ներդրողներն սկսել էին վաճառել մայիսյան ֆյուչերսները մինչև ժամկետի լրանալը՝ նավթի նկատմամբ պահանջարկի բացակայության պատճառով: Սակայն այս անգամ գործնականում անհնար է եղել գտնել ֆյուչերսի գնորդներ, որոնք կցանկանային ընդունել նավթը: Ամերիկյան ընկերությունները պարզապես տեղ չունեն՝ նավթը պահելու համար:
4. Այս պայմաններում ներդրողներն իրենք էին պատրաստ վճարել մայիսյան ֆյուչերսի գնորդներին ընդհուպ մինչև 40 դոլար մեկ բարելի դիմաց և չէին գտնում էական պահանջարկ:
5. Ներկայումս, երբ նկատվում է նավթի պահեստարանների դեֆիցիտ, սկսել են վարձել տանկերներ, և այսօր ամբողջ աշխարհում լողում է հսկայական քանակությամբ նավթ:
6. Ներդրողները, ուսումնասիրելով համաշխարհային տնտեսության տվյալները, ցավոք սրտի՝ դեռևս չեն տեսնում պահանջարկի վերականգնման էական նշաններ և տնտեսության V-աձև սցենարով վերականգնման էական հիմքեր: Այս պայմաններում, դժվար է հավատալ, որ նույնիսկ նավթի առաջարկի կրճատմանն ուղղված քայլերը կկարողանան փոխհատուցել պահանջարկի անկումը»:

«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
14501:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
194Երեկ, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
36922.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
71019.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
67219.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
263116.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
186315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
94514.11.2026, 09:18