Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

«Ունենք 39 հաստատված դեպք». Գեղարքունիքի մարզպետ

«Ունենք 39 հաստատված դեպք». Գեղարքունիքի մարզպետ
496
Երեքշաբթի, 21 ապրիլի, 2020 թ., 17:15

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ներկայացրել է մարզում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը. «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, hաշվի առնելով, որ վերջին օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գրանցել է կորոնավիրուս հիվանդության բռնկման նոր օջախ, այս պահի դրությամբ ունենք 39 հաստատված դեպք:
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 21 ապրիլի, 2020 N 48 որոշման համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում և կիրառվելու են սահմանափակումներ։

Որոշման համաձայն՝ համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմավել է հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։
Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում ապրիլի 22-ը՝ ժամը 08:00-ից մինչև, 2020 թվականի ապրիլի 28-ը՝ 23:59-ը։

Հավելեմ նաև, մարզում նոր կորոնավիրուս հիվանդության առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 17–ին «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ–ի աշխատակցի մոտ այդ օրվանից չի գործում բուժհաստատությունը։
Այսօրվանից սահմանափակվում է նաև «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ–ի աշխատանքները։ Գործում է միայն շտապ օգնության ծառայությունը և հրատապ, անհետաձգելի բուժսպասարկում իրականացվում։ Հիվանդանոցի 12 աշխատակցի մոտ կորոնավիրուս հիվանդության թեստի դրական արդյունք է գրանցվել։

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մի մասը մեկուսացված»: