«Այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա». Ռուբեն Ռուբինյան
![]() 592 Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2020 թ., 00:30 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտգործնախարար Մնացականյանի այսօրվա անդրադարձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ համապարփակ էր ու առավել քան հստակ։ Այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա։ Մեր սկզբունքային դիրքորոշումները վերջին երկու տարիներին բազմիցս բաց և անկեղծ արտահայտվել են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանների առաջ: Հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում մեզ համար սկզբունքային առաջնայնություն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը։ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց Արցախի մասնակցության։ Հակամարտությունը կարող է ունենալ բացառապես խաղաղ լուծում։ Հայկական կողմերը երբևէ չեն գնալու միակողմանի զիջումների։ Այն, ինչ ադրբեջանական կողմը դիտարկում է որպես տարածք, մենք դիտարկում ենք որպես անվտանգություն։ Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
