«Ես հրեշտակների և սատանաների չեմ հավատում». Պետրոս Ղազարյանը Հանրայինից չի հեռանում
![]() 429 Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2020 թ., 00:00 Հանրային հեռուստառադիոընկերության լրատվական ծառայության՝ արդեն իսկ նախկին տնօրեն Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սամվել ջան (նկատի ունի Սամվել Ֆարմանյանին-խմբ.), սրտանց ուրախ եմ, որ հեղափոխությունից հետո դու ու քո ընկերները կարող եք իշխանության մասին գրել, այն ինչ առաջ ընկերական շրջապատում խոսում էիք, բայց երբեք չէիք բարձրաձայնում։ Ուրախ եմ շատ, որ, ի տարբերություն քո շատ ընկերների, դու քննադատությունը տղամարդուն ոչ հարիր հայհոյանքի հետ չես խառնել։ Ես շատ ուրախ եմ, որ քաղաքական վայրիվերումները չեն ազդել իմ հետ սրճելու քո ցանկության վրա։ Իհարկե, կխմենք։ Բայց շատ ավելի ուրախ կլինեի, եթե դու տեսնեիր, թե ինչ են էսօր հեռարձակում քո և քո ընկերներին պատկանող ԶԼՄ-ները ու փորձեիր մի բան փոխել։ Չգիտեմ՝ ինչ դռներ են իմ առջև բաց, ինչպես գրել ես: Հուսամ՝ ինձ լավ իմանալով, էդ հակաէսթետիկ դռները չեն։ Իսկ Հանրայինի դռները բաց են բոլորի առաջ։ Վաղը հրավիրում եմ քեզ եթեր։ Վերջին մի քանի անգամ մերժել ես։ Եթե էլի մերժես՝ սուրճի սեղանը կա ու կա»։ Ավելի վաղ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ ուղղված Պետրոս Ղազայանին, որում մասնավորապես ասվում էր. «Երբեք չմտածես, թե քրոջս ու ընկերոջս մասին ամոթալի քարոզչական նյութեր թխելն ու եթեր հեռարձակելը ինձ մոտ, մեզ մոտ նստվածք է թողել: Անգամ եթե դա արվել է ինձ այդքան հոգեհարազատ հեռուստաալիքով, երևի հատուկ ցավ պատճառելու մղումով ու մարդկանց ձեռքերով, որոնք ամեն ինչ կտային, որ նման հանձնարարություն ստացած չլինեին: Դու շատ բան չգիտես»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
