Նիկոլ Փաշինյանը վաճառում է իր բնակարանը․ «Հրապարակ»
![]() 467 Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2020 թ., 08:55 «Հրապարակ»-ը գրում է․ «Բոլորովին պատահաբար estate.am կայքում՝ տների վաճառքի հայտարարությունների բաժնում հայտնաբերեցինք, որ Նիկոլ Փաշինյանը վաճառում է «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց գտնվող իր բնակարանը։ Սա այն բնակարանն է, որով Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր կուրթանեցի Մեխակի մոտ՝ ասելով․ «Ձեռդ, ոտդ տեղը տղա ես, ես էլ չեմ տուն ունեցել, որտեղի՞ց եմ տուն ստեղծել՝ աշխատել եմ 24 ժամ և ստեղծել եմ իմ տունը, դու էլ գնա աշխատիր՝ տուն ստեղծիր»։ Հիմա եկել է նոր տուն «ստեղծելու» ժամանակը։ Բնակարանը վաճառքի է դրված փետրվարի 27-ից, այն գնահատվել է 85 հազար դոլար։ Այսինքն՝ կորոնավիրուսի տարածումից եւ արտակարգ դրություն հայտարարելուց առաջ է վաճառքի հանվել։ Ըստ ամենայնի, վարչապետը որոշել է նոր տուն գնել՝ կառավարական ամառանոցում ապրելուց հետո դժվար թե ընտանիքը վերադառնա Երրորդ մասի 3 սենյականոց բնակարանը։ Իսկ օրենքն այլևս չի նախատեսում պետության կողմից պաշտոնաթող վարչապետին բնակարանի ապահովում։ Եվ քանի որ իրենց ընդուված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքով 50 միլիոն դրամը գերազանցող տան գնման հետ կապված կարող են հետագայում խնդիրներ ծագել, ուստի որոշել են հնարավորինս ապահովագրել իրենց»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
