#Brent նավթի գինը 1999 թվականից ի վեր առաջին անգամ նվազել է 16 դոլարից
![]() 780 Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2020 թ., 11:45 Լոնդոնի ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում, Brent տեսակի նավթի մեկ բարելը հասել է 16 դոլարից ցածր ցուցանիշի։ Երևանի ժամանակով 8։30-ի սահմաններում նավթի արժեքը կազմել էր 15,99 դոլար։ Վերջին անգամ նման ցուցանիշ արձանագրվել է 1999 թվականի դեկտեմբերի 11-ին, գրում է РБК-ն։ Իսկ 2001 թվականի նոյեմբերի 19-ին Brent տեսակի նավթը վաճառվել է մեկ բարելի դիմաց 16․65 դոլարով։ Բորսաներում իրավիճակը սկսեց կտրուկ փոխվել Երևանի ժամանակով 07:00-ին: Մինչ այդ Brent նավթի բարելը կազմում էր 18,5–19 դոլարի սահմաններում, սակայն այն արագ սկսեց անկում ապրել։ Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև ԱՄՆ-ում․ Տեխասում արդյունահանվող WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները նախ կայունացան՝ կազմելով 13,75 դոլար, այնուհետ սկսեցին արագորեն անկում ապրել: Երևանի ժամանակով ժամը 08:28-ի դրությամբ, նավթի մեկ բարելի արժեքը կազմում էր 10.34 դոլար: |

Ախթալայում գործադուլավորների պահանջները դեռ չեն բավարարվել (տեսանյութ)
313Երեկ, 11:42
Մարդիկ վարկերի տակ կքում են. «Ժողովուրդ»
382Երեկ, 09:12
«Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դե՞ղը, թե՞ հացը»․ Շաքե Իսայան
52402.02.2026, 16:00
Ախթալայի ԼՀԿ-ի հորատող բանվորների գործադուլը շարունակվում է (տեսանյութ)
44602.02.2026, 11:30
Սի Ցզինպինը կոչ է անում յուանին տալ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ
164301.02.2026, 23:05
«Ահռելի գնաճի պայմաններում աշխատողների վարձատրությունը չի համապատասխանում կատարված աշխատանքի ծավալին»․ Անուշ Շահրամանյան
74731.01.2026, 15:06
«Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
59831.01.2026, 11:00
Թրամփը Կուբային նավթ վաճառող երկրների նկատմամբ մաքսատուրքերի մասին հրամանագիր է ստորագրել
230230.01.2026, 12:17
