«ԱՄՆ-ը պարտվեց նավթային պատերազմում»․ փորձագետ
![]() 1327 Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2020 թ., 14:25 Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան «հասան իրենց նպատակին», քանի որ որևէ մեկին այժմ պետք չէ ամերիկյան նավթը, և ԱՄՆ-ում թերթաքարային նավթի հանույթի ողջ արդյունահանումը փլուզման վտանգի տակ է: Այս մասին Investing.com-ին տված հարցազրույցում հայտնել է նավթի շուկայի փորձագետ Բարանի Կրիշնանը։ «Թերևս ոչ ոք այնքան գոհ չէ ամերիկյան նավթի գների անկումից՝ որքան Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ Իբն Սալմանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- նշում է վերլուծաբանը: Միևնույն ժամանակ, ըստ Vortexa և Kpler տրանպորտային և վերլուծական ընկերությունների տեղեկությունների, մինչև մայիսի վերջ Սաուդյան Արաբիայից 20 տանկեր՝ 40 միլիոն բարել նավթով, պետք է ժամանեն Լուիզիանա և Տեխաս նահանգներ: «Գործոնների համադրությունը WTI-ին դարձրել են Էր Ռիադի և Մոսկվայի համար հեշտ թիրախ, որոնք ցանկանում են համաճարակի ավարտից հետո ավելացնել շուկայում սեփական մասնաբաժինը: Ռազմավարությունը շատ պարզ է. Թրամփին խոստանալ կրճատել արտահանումը, բայց ոչ մի գործողություն չձեռնարկել, ինչը նրանց կարող է արժենալ շուկաներ կամ գնորդներ»,-եզրափակում է վերլուծաբանը: |

Ախթալայում գործադուլավորների պահանջները դեռ չեն բավարարվել (տեսանյութ)
313Երեկ, 11:42
Մարդիկ վարկերի տակ կքում են. «Ժողովուրդ»
382Երեկ, 09:12
«Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դե՞ղը, թե՞ հացը»․ Շաքե Իսայան
52402.02.2026, 16:00
Ախթալայի ԼՀԿ-ի հորատող բանվորների գործադուլը շարունակվում է (տեսանյութ)
44602.02.2026, 11:30
Սի Ցզինպինը կոչ է անում յուանին տալ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ
164301.02.2026, 23:05
«Ահռելի գնաճի պայմաններում աշխատողների վարձատրությունը չի համապատասխանում կատարված աշխատանքի ծավալին»․ Անուշ Շահրամանյան
74731.01.2026, 15:06
«Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
59831.01.2026, 11:00
Թրամփը Կուբային նավթ վաճառող երկրների նկատմամբ մաքսատուրքերի մասին հրամանագիր է ստորագրել
230230.01.2026, 12:17
