«ՀՀ իշխանությունը պետք է մտածի գազային այդ խայտառակ համաձայնագիրը վերանայելու մասին». Արման Բաբաջանյան

ԱԺ ապրիլի 22-ի նիստում պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ այս օրերին քննարկման թեժ թեմա դարձաձ գազի գնին: Ըստ նրա, երբ ամբողջ աշխարհում հակառեկորդ է սահմանում նավթի գինը, ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը չի հրաժարվում գազի գինը թանկացնելու որոշումից:
«Ռուսաստանը ճգնաժամային պայմաններում ոչ միայն չի աջակցում իր ռազմավարական գործընկերոջն ու ԵԱՏՄ անդամ Հայաստանին, այլև իր այս որոշմամբ հավելյալ ռիսկեր է ստեղծում մեր տնտեսության համար: Դա արվում է չափազանց վատ տոնով և հիմնավորումներով»,- գնահատեց պատգամավորը:
«ՀՀ-ին մատակարարվող գազի գինը ՌԴ կողմից որպես մահակ օգտագործելու իրողությունն արդյունք է նախկին իշխանությունների կողմից կնքված գազային խայտառակ համաձայնագրի և ՀՀ ներքին գազաբաշխման համակարգն ամբողջությամբ «Գազպրոմին» հանձնելու հանցավոր որոշման»,- ասաց պատգամավորը:
Նա նկատեց, որ թեպետ այդ համաձայնագիրը չեղարկելը բարդ է՝ կապված միջպետական հարաբերությունների բազմաթիվ խութային ասպեկտների հետ, սակայն ՀՀ ԱԺ-ն ու իշխանությունը պետք է մտածեն այն վերանայելու մասին՝ դրան անդրադառնալով ոչ միայն ՀՀ-ՌԴ երկկողմ, այլև ԵԱՏՄ անդամակցության համատեքստում:
«Մենք շարունակում ենք անդամակցել մի տնտեսական միության, որը գլխավոր շահառուն՝ Ռուսաստանը, նաև տնտեսական հարցերում մեր նկատմամբ դրսևորում է ամենևին ոչ գործընկերային և ոչ դաշնակցային մոտեցում»,-ամփոփեց Արման Բաբաջանյանը:

«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
14501:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
194Երեկ, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
36922.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
71019.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
67219.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
263116.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
186315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
94514.11.2026, 09:18