««Վանաձոր» ՔԿՀ-ում հայտարարված հացադուլի հետքերով». Նորայր Նորիկյան
![]() 362 Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2020 թ., 15:30 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հայտարարված հացադուլի հետքերով 2019թ․ հուլիս ամսից նախաձեռնվել է նրա պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթաց։ Ս․ թ․ մարտի 9-ին համապատասխան բողոք է ներկայացվել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել բողոքարկվող որոշումները և որոշում կայացնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին։ Դատական նիստերը չեն կայանում կորոնավիրուսի պատճառով։ Հարկ եմ համարում արձանագրել, որ իմ պաշտպանյալն ունի մի շարք առողջական խնդիրներ։ Նրա մոտ ախտորոշվել է թվով 11 հիվանդություն։ Ընդհանուր առմամբ, հարկ եմ համարում արձանագրել, որ պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ գործող չափորոշիչները, ըստ էության, կտրված են իրականությունից և հնարավորություն չեն տալիս իրապես ապահովելու այդ ինստիտուտի լիարժեք կայացմանը։ Կոնկրետ այս դեպքում քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կողմից կազմված զեկույցների բովանդակությունների և եզրակացությունների միջև առկա են ակնհայտ անհամապատասխանություններ։ Մի կողմից նշվում է, որ դատապարտյալը բնութագրվում է դրականորեն, և ըստ էության, չունի որևէ կարգապահական խախտում, մյուս կողմից՝ անհասկանալի կերպով եզրակացվում է, որ պատժի կրման ընթացքում դրսևորել է բացասական վարքագիծ և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է։ Խորապս համոզված եմ՝ եթե պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացը կայանա, չկրի ձևական բնույթ, կայացվող որոշումները լինեն օբյեկտիվ, դատապարտյալները հնարավորություն ունենան իսկապես օգտվել այդ հնարավորությունից, մենք չենք ունենա այսպիսի խորքային խնդիրներ քրեակատարողական հիմնարկներում։ Ակնկալում եմ, որ իրավասու մարմինները կանեն համապատասխան հետևություններ՝ այս իրավիճակը հաղթահարելու համար»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
