Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

Առողջապահության նախարարության նոր որոշումը սպառնում է պայթյունավտանգ լինել. «Ժողովուրդ»

Առողջապահության նախարարության նոր որոշումը սպառնում է պայթյունավտանգ լինել. «Ժողովուրդ»
614
Հինգշաբթի, 23 ապրիլի, 2020 թ., 08:50

«Առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որը կարող է կրկին ընդվզումների պատճառ դառնալ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հրազդանի մարզային արյան բանկ», «Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունները, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունները կմիանան ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և կվերակազմակերպվեն։

Առողջապահության նախարարության նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե նպատակն է «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքով սահմանված արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման գործընթացի կարգավորումն ու վերահսկողությունը, հավաքված արյան և դրա բաղադրամասերի որակի և անվտանգության ապահովումը, արյան և դրա բաղադրամասերի ռացիոնալ օգտագործումը և խոտանի նվազեցումն է։ Նախագծում նշվում է, որ ֆիզիկապես Արյան ծառայության մարզային ստորաբաժանումները չեն փակվելու, այլ կգործեն որպես Արյունաբանական կենտրոնի մասնաճյուղեր կամ բաժանմունքներ, կունենան իրար նման կառուցվածք և հաստիքացուցակ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։