«Դուք բացառիկ անամոթի մեկն եք». Արթուր Սաքունց
![]() 993 Հինգշաբթի, 23 ապրիլի, 2020 թ., 10:00 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի հարազատ փեսան, նույն ինքը՝ Միքայել Մինասյանը, որն իր հարազատ աներոջ կողմից 2013թ. մարտի 9-ին ՀՀ նախագահի՝ իր աներոջ հրամանագրով նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, և որպես այդպիսին մնացել է մինչև 2018թ., այդ ընթացքում՝ 2013թ. դեկտեմբերի 10-ին, ՀՀ նախագահի՝ իր աներոջ հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ), այդ ընթացքում՝ 2017թ. ՀՀ նախագահի՝ իր աներոջ հրամանագրով նշանակվել է Պորտուգալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Հռոմ), 2018թ. ապրիլի 5-ին ՀՀ նախագահի՝ իր աներոջ կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, 2008-2011թթ. աշխատել ՀՀ նախագահի՝ իր աներոջ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, դեռ որ միայն հրապարակային այս պաշտոններն զբաղեցնելով, համարձակվում է խոսել կամ հղում անել ԱՄՈԹ բառին կամ հասկացությանը: Իյա, իրո՞ք: Լավ, իսկապես ո՛չ նամուս, ո՛չ աբուռ, ու այս աստիճան հղփացած եք եղե՞լ ու մնացել եք այդպիսի՞ն: Զուտ միայն պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածում դառնալ ահռելի ունեցվածքի տեր, ի դեպ, բացարձակապես անազնիվ ճանապարհով, ու դեռ խոսել ամոթի մասի՞ն: Իյա, իրո՞ք: Պարոն, Դուք բացառիկ անամոթի մեկն եք»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
