Ռուսական նավթի խոշորագույն գնորդները՝ ըստ #Forbes-ի
![]() 1277 Հինգշաբթի, 23 ապրիլի, 2020 թ., 17:30 China National United Oil Corporation-ը (Chinaoil) դարձյալ գլխավորում է ռուսական նավթի՝ «Роснефть» ընկերության գլխավոր գնորդների ցանկը՝ համաձայն Forbes ամսագրի տվյալների, որը ներկայացնում է ռուսական նավթի 20 խոշոր գնորդների վարկանիշային աղյուսակը: Chinaoil-ն առաջատար է դարձել ինչպես պայմանագրերի ընդհանուր քանակի, այնպես էլ՝ առաքումների ծավալի ցուցանիշով: 2019-ի վերջին Chinaoil-ը 18,3 միլիարդ դոլարով գնել է 39,7 միլիոն տոննա ռուսական նավթ: Հրապարակման համաձայն՝ 2019-ին Չինաստանը նավթի ներմուծման նոր ռեկորդ է սահմանել։ 2018-ի համեմատ դեպի Չինաստան մատակարարումներն աճել են 9,5%-ով և գերազանցել 500 միլիոն տոննան: Միևնույն ժամանակ, երկիրը պահպանել է ռուսական նավթի խոշորագույն գնորդի կարգավիճակը: Վարկանիշային աղյուսակում չորս տեղերը զբաղեցրած ընկերությունները նախորդ տարվա համեմատ չեն փոփոխվել: Այսպիսով, երկրորդ տեղը կրկին զբաղեցնում է շվեյցարական առևտրային Litasco ընկերությունը, որը հանդիսանում է LUKOIL-ի թրեյդերը։ Litasco-ն անցյալ տարի Ռուսաստանից գնել է 38,3 միլիոն տոննա նավթ՝ վճարելով 17,4 միլիարդ դոլար: Երրորդ տեղում Роснефти-ի թրեյդեր Rosneft Trading-ն է, որը գնել է 28 միլիոն տոննա նավթ՝ վճարելով 12,5 միլիարդ դոլար: |

Ախթալայում գործադուլավորների պահանջները դեռ չեն բավարարվել (տեսանյութ)
313Երեկ, 11:42
Մարդիկ վարկերի տակ կքում են. «Ժողովուրդ»
382Երեկ, 09:12
«Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դե՞ղը, թե՞ հացը»․ Շաքե Իսայան
52402.02.2026, 16:00
Ախթալայի ԼՀԿ-ի հորատող բանվորների գործադուլը շարունակվում է (տեսանյութ)
44602.02.2026, 11:30
Սի Ցզինպինը կոչ է անում յուանին տալ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ
164301.02.2026, 23:05
«Ահռելի գնաճի պայմաններում աշխատողների վարձատրությունը չի համապատասխանում կատարված աշխատանքի ծավալին»․ Անուշ Շահրամանյան
74731.01.2026, 15:06
«Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
59831.01.2026, 11:00
Թրամփը Կուբային նավթ վաճառող երկրների նկատմամբ մաքսատուրքերի մասին հրամանագիր է ստորագրել
230230.01.2026, 12:17
