Եվրոգոտու բիզնես ակտիվության ինդեքսը երկու ամիս շարունակ թարմացնում է պատմական ռեկորդը

Եվրոգոտու 19 երկրների գնման մենեջերների ինդեքսը (PMI) 2020 թվականի ապրիլին ռեկորդային անկում է գրանցել, գրում է Интерфакс-ը։
Համաձայն բրիտանական Markit Economics հետազոտական ընկերության տվյալների՝ ապրիլի ցուցանիշն ընկել է 13,5 կետով՝ համեմատած մարտի 29,7 կետի հետ:
Համաձայն Trading Economics-ի վերլուծության՝ անկումն ավելի մեծ ցուցանիշ է ցույց տվել, քան վերլուծաբանները կանխատեսում էին։ Վերջիններս PMI-ի անկումը կանխատեսում էին մինչև 25,7 կետի սահմաններում։
Եվրոգոտու ծառայությունների ոլորտում ակտիվության ցուցանիշը մարտի 26.4 կետից ընկել է մինչև 11,7 կետ: Եվրոգոտու վերամշակման PMI-ն 44,5 կետից ընկել է 33,6 կետի: Նախնական տվյալներով՝ Գերմանիայում գործարար ակտիվության PMI ինդեքսը կազմում է 17,1, մարտին այն կազմում էր 35: Միևնույն ժամանակ, վերլուծաբաններն ակնկալում էին ցուցանիշի ավելի փոքր անկում՝ մինչև 31 կետ: Ֆրանսիայում գործարար ակտիվության PMI ինդեքսը կազմում է 11.2, մարտին այն կազմում էր 28.9 կետ: Միևնույն ժամանակ, վերլուծաբանները ակնկալում էին ցուցանիշի ավելի փոքր անկում՝ մինչև 26 կետ:

«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
14501:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
194Երեկ, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
36922.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
71019.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
67219.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
263116.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
186315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
94514.11.2026, 09:18