Այս ամիս ՌԴ-ից Հայաստան է վերադարձել ՀՀ 1500 քաղաքացի. 2000-ը հերթագրված է
![]() 288 Հինգշաբթի, 23 ապրիլի, 2020 թ., 19:40 ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեղեկացրել է, որ այս ամիս կազմակերպվել է 7 չարթերային չվերթ՝ ապահովելով մոտ 1500 քաղաքացու վերադարձը Հայաստան։ Այդուհանդերձ, ավելի քան 2 հազ․ ՀՀ քաղաքացի շարունակում է մնալ հերթագրված և ազգականների/հարազատների մոտ կամ դեսպանության կողմից տրամադրված կացարաններում սպասում է մեկնելու իր հերթին: «Ցավոք, պետք է արձանագրել նաև այն, որ մի շարք մեր հայրենակիցներ, անտեսելով ստեղծված բարդ իրավիճակը, փորձում են իրենց հուզող խնդիրները ներկայացնել որպես առաջին օգնության հրատապ ազդանշան, իսկ կացության խնդիր ունենալու հանգամանքը՝ դարձնել Հայաստան մեկնելու վերջնագիր ու ճնշման մեթոդ։ Վստահեցնում եմ, որ ՀՀ Պարետատան, ԱԳՆ-ի և մեր անմիջական ուշադրության կենտրոնում շարունակում է գտնվել մեր քաղաքացիների վերադարձի ապահովման հարցը։ Բայցև, պետք է նկատի ունենալ, որ այն կապված է մի շարք խնդիրների հետ՝ պայմանավորված աշխարհում կորոնավիրուսի տարածման և մեր երկրում Ձեր իսկ ընդունման հնարավորությունների հետ։ Հարգելի հայրենակիցներ, Թախանձագին խնդրում եմ մինչև հատուկ կարանտինային ռեժիմի ավարտը զերծ մնալ հասարակական վայրերում, մասնավորապես՝ օդանավակայանում հավաքվելու միտումից, քանի որ դա խախտում է ՌԴ գործող օրենսդրությունը, ներկայումս սահմանված կարգը և կարող է դառնալ լուրջ իրավախախտումների պատճառ, այդ թվում՝ քրեական։ Ամենայն պատասխանատվությամբ կրկին հավաստիացնում եմ, որ մինչև հայրենիք մեկնելը ՀՀ որևէ քաղաքացի չի մնա անօթևան Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- ասված է դեսպանի հայտարարության մեջ։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
