«Սա քաղաքական անբարոյականության ցայտուն դրսևորումներից է». Գագիկ Համբարյան
![]() 395 Շաբաթ, 25 ապրիլի, 2020 թ., 04:05 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես է Լենա Նազարյանը կեղծում իրականությունը՝ թաքցնելով սեփական ձախողումները Այսօր համայն հայությունը ոգեկոչում է Մեծ Եղեռնի զոհերի 105-րդ տարելիցը՝ բոլորիս միավորելով մեկ գաղափարի շուրջ... Սակայն, ինչպես տեսնում ենք, գործող իշխանություններն այդպես չեն մտածում... Հայոց Մեծ եղեռնի 105-րդ տարելիցից մեկ օր առաջ իր անտրամաբանական և փորլուծության հետևանքներ հիշեցնող մտքերով հայտնի ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և իրենց իշխանության աշխատանքի արդյունք է ներկայացրել վերջին երկու տարում տարբեր երկրներում Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևերի և օրինագծերի ընդունումը... Սա Փաշինյանի թիմակցի քաղաքական անբարոյականության ցայտուն դրսևորումներից է... Հետաքրքիր է՝ ինչպես է Նազարյան Լենան բացահայտել, որ 2019-ի ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրն իրենց իշխանության ջանքերի շնորհիվ է... Այդպես մտածողը պրիմիտիվ տգետ է... Նախ, դա Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցների ջանքերի և ՀՀ բոլոր իշխանությունների երկար տարիների աշխատանքի արդյունք է... Նույնն էլ Պորտուգալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն է... Կարո՞ղ է տիկին Նազարյանն իրենց թիմակիցների անունները տալ, ովքեր մեծ լումա ունեն վերը նշված գործընթացների մեջ... Չի կարող, քանի որ այդպիսիք գոյություն չունեն... Տարրական տգիտություն է Նազարյան Լենայի այն պնդումը, որ 2019-ի հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, իսկ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերը, ինչպես նաև 2020-ի փետրվարին Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ Փաշինյանի իշխանության շնորհիվ է տեղի ունեցել... Տիկնոջը մեկը չկա բացատրի, որ այդ ամենը զուտ Վաշինգթոն-Անկարա և Դամասկոս-Անկարա հարաբերությունների ծայր աստիճան լարման արդյունք է և որևէ կապ չունի ՀՀ ԱԳՆ-ի աշխատանքի արդյունավետության հետ... Ավելին, տիկին Նազարյանին ցանկանում եմ իրենց արտաքին քաղաքականության տապալումների և Փաշինյանի ընկերների հակահայկական քայլերի մասին հիշեցնել, որոնք հիմնականում կապ ունեն մեր ԱԳՆ-ի և իրենց իշխանության անգործության հետ... Դրանք են՝ ֆրանսիական դատարանների կողմից ընդունված քաղաքական որոշումները, որոնցով չեղարկվեցին Ֆրանսիայի և Արցախի բազմաթիվ քաղաքների միջև ստորագրված համագործակցության պայմանագրերը... Արցախում վերջերս տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո, Բաքվի ջանքերի շնորհիվ, հակահայկական հայտարարություններով հանդես եկան Փաշինյանի ընկերների կողմից ղեկավարվող երկրները՝ Կանադան, Վրաստանը և Ուկրաինան... Փաշինյանին համակրող Զելենսկու փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարը մարտի 26-ին պետական մարմիններին ուղղված նամակում ցուցումներ է տվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին չմասնակցել, իսկ մասնակցելուց էլ «Հայոց ցեղասպանություն» տերմինը չօգտագործելու մասին... Ինչո՞ւ Փաշինյանի ԱԳՆ-ն չի արձագանքում Բոնդարի այս լկտի դեմարշին... Թե՞ այդքան դուխ չունի... Հ. Գ. ԱԺ փոխխոսնակի անամոթ այս գրառումը ցույց է տալիս, որ Փաշինյանը և նրա թիմակիցները պատրաստ են ամեն տեսակ էժանագին կեղծիքների՝ իրենց չարածն իրենց վերագրելու համար, միևնույն ժամանակ՝ սեփական ձախողումների մասին գերադասելով լռել...»: |

«Սալիկապատման նպատակով հատկացված գումարը մսխվել է»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
3814:48
«Արցախն ուրանաք, բայց որ մարդիկ պատահմամբ քաղաքը գյուղ են անվանել, վայնասուն դնե՞ք»․ Դավիթ Ղահրամանյան
4114:42
Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)
5814:30
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7113:54
«Անհնար է հանդիպել լուրջ տղամարդու, ով կրում է կոստյում և ապարանջան»․ Սուրեն Ներսիսյան
9413:06
«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
11412:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
9312:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
9212:24
