«Այսօր միայն ցավի և սգո օր չէ». Արմենակ Կյուրեղյան
![]() 320 Ուրբաթ, 24 ապրիլի, 2020 թ., 17:40 «Սասնա ծռեր» խմբավորման նախկին անդամներ Արեգ և Հայկ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ոչ միայն ցավի և սգի օր է՝ այլև ամոթի, անարգանքի և անարժանապատիվ մտքի հետևանքները հասկանալու օր: Այո՛, ես ամաչում եմ, հայ տղամարդու համար, որ չկարողացավ պաշտպանել իր տունը, երեխաներին, իր մորը և կնոջը, իր հայրենիքը: Այն տղամարդը, որն իր սրբությունների պաշտպանությունը վստահում է օտարին և վիզը ծուռ կմկմում է՝ մենք ո՞վ ենք, որ առանց ռուսի (կամ որևէ այլ օտարի) ապրենք, նա անվերջ դատապարտված է ցեղասպանության, նա իր ձեռքով իր կնոջը, քրոջը, մորը, ընտանիքը, հայրենիքը հանձնում է օտարի անարգանքին: Այսօր մենք կանգնած ենք նույն լինել-չլինելու առաջ: Ամբողջ աշխարհը մտել է անկանխատեսելի զարգացումների, դեպի քաոս տանող մի իրավիճակ, երբ գերտերությոններ կարող են կործանվել և աշխարհակարգ փլուզվել: Եվ այս իրավիճակում որևէ մեկը թող հույս չդնի ո՛չ պաշտոնի, ո՛չ փողի կամ օտարի ողորմածության վրա: Միայն և միայն ինքնիշխան, միացյալ ամուր պետությունն է մեր բոլորիս անվտանգության երաշխիքը և եթե որևէ մի այլ պետության իրեն տիրակալ երևակայող ղեկավար և այստեղ օտարին հենարան հանդիսացող որևէ ուժ կփորձի խորհրդային դիակի վերակենդանացման համար սպառնալ մեր երկրի ինքնիշխանությանը՝ կստանա կենաց-մահու պատերազմ»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
