«Պահանջում եմ պատասխանատվության ենթարկել սրանց». Լիզա Ճաղարյան
![]() 363 Ուրբաթ, 24 ապրիլի, 2020 թ., 15:05 Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքում և այլուր վայրահաչողները, թե ինչու թույլ չեն տալիս ժողովրդին Ծիծեռնակաբերդ բարձրանալ, ամենասովորական, շարքային գլխակերներ են։ Սրանց կյանքի իմաստը հայերին կոտորված կամ կոտորվելիս տեսնելն է, որովհետև, բացի կոկորդիլոսի արցունք թափելուց ու «ընտրյալ ազգ» լինելու զառանցանքի հիմքում կոտորվելը տեսնելուց՝ ուրիշ ոչնչի ընդունակ չեն։ Սրանք հենց էն տեսակն են, որ Ծիծեռնակաբերդ գնալն էքսկուրսիա են համարում, Եղեռնի հուշարձանի ֆոնին լուսանկարվում են բութ դեմքերով, հետո խոտերի մեջ նստում ու «կալբաստով» հաց են ուտում՝ մնացորդները թողնելով այդ նույն կանաչ խոտի վրա։ Սրանք էն տեսակն են, որ թաղման արարողությունների մասնակցելուց հետո նստում քննարկում են՝ ով շատ լաց եղավ, ով՝ քիչ, ով էր լավ «բայաթի» վեր քաշում, ով՝ ոչ։ Սրանք էն տեսակն են, որ երբեք չեն հասկացել լռության արժեքը, լռության ցավի մեծությունը, լռության բեռի ծանրության չափը։ Սրանք ողբերգության ճղճիմ վաշխառուներն են։ Ես պահանջում եմ՝ բոլորին, անխտիր բոլորին, ովքեր այսօր զբաղված են էժանագին ցուցքերով, անասուն լայվերով, հիշեցնել, որ իրենց հասկացած ու պատկերացրած թուրքը հենց իրենք են, պարզապես էնքան ուղեղ չունեն, որ էդքանը հասկանան։ Ես պահանջում եմ պատասխանատվության ենթարկել սրանց՝ վիրավորելու համար միլիոնավոր այն հայերին, որ գիտակցում են մի պարզագույն բան՝ զոհերի հիշատակը հարգելու համար պետք է ապրել, իսկ այսօր իրար քիթ մտած Ծիծեռնակաբերդ բարձրանալը շատ-շատերի մահվան պատճառ կարող է դառնալ»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
