«Նա այդպես էլ չիմացավ, որ աղջիկը ներել է իրեն». ծոռը ներկայացնում է հայտնի նկարի կնոջ ճակատագիրը
![]() 1433 Շաբաթ, 25 ապրիլի, 2020 թ., 00:25 Ֆեյսբուքյան օգտատեր Էլիզաբեթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկարում մի կին է, ում կյանքի պատմությունը ֆիլմի սցենարի է նման. նա իր աչքերով տեսավ Ցեղասպանությունը, պայքարեց ու կռվեց, որքան կամք և ուժ ուներ: Արդյունքում, փորձելով փրկել իր փոքրիկ աղջկան և քրոջը, նստեցրեց նրանց նավ և ճանապարհեց Ամերիկա: Ինքն անձամբ չնստեց այդ նավը՝ չցանկանալով մենակ թողնել իր ամուսնուն: Տարիներ անց, վերապրելով Մեծ եղեռնը, նա երկար փնտրտուքից հետո գտավ քրոջը, բայց ոչ աղջկան: Նրա համառությունը տվեց իր արդյունքը և ևս մի քանի տարի անց նա գտավ նաև աղջկան: Սակայն նա դեռ պիտի անցներ երկարատև դատական պրոցեսների միջով, որպեսզի դատարանը նրան թույլատրեր վերադարձնել սեփական աղջկան: Ի վերջո, որոշումը կայացվեց հօգուտ նրա, բայց աղջիկն արդեն օտարացած էր և չուզեց գնալ նրա հետ: Կինն ստիպված էր կայացնել բարդագույն որոշում և հեռանալ՝ իր հետ չտանելով սեփական աղջկան՝ Մարիամին: Կինը, որի անունն Էլիզաբեթ էր, Մարիամից բաժանվելուց հետո ունեցավ ևս 2 աղջիկ և 2 տղա: Սակայն մինչև կյանքի վերջին օրը նա պիտի ապրեր կարոտի ու վշտի մեջ, պիտի գրեր հազարավոր նամակներ Մարիամին և ներողություն խնդրեր, որ չկարողացավ պահել նրան և հավետ կորցրեց: Բայց Մարիամն այդպես էլ չկարողացավ ներել նրան: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
