ՀՀ արտգործ նախարարը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
![]() 606 Ուրբաթ, 24 ապրիլի, 2020 թ., 20:00 «Ցեղասպանության կանխարգելումը չափազանց կարևոր ազգային և միջազգային օրակարգային հարց է: Մենք՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, ունենք պարտավորություն առաջ տանելու և մեր կողմից ներդրում ունենալու ցեղասպանության կանխարգելման օրակարգի մեջ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նախարարը հայտնել է, որ Հայաստանը շարունակաբար աշխատում է միջազգային գործընկերների հետ. «Կանխարգելումն սկսվում է ազգային մակարդակից, բայց միջազգային համագործակցությունը չափազանց կարևոր է»,- նշել է նա: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ արտգործ նախարարն ասել է. «Յուրաքանչյուր քայլ քաղաքականության մեջ սառնասիրտ և հավասարակշռված հաշվարկի արդյունք պետք է լինի և այդ մոտեցումով էլ մենք մոտենալու ենք հայ-թուրքական հարաբերություններին: Բացի նրանից, որ մենք ապրում ենք ժխտված արդարության պայմաններում, դրան ավելանում են այլ տարբեր քայլեր Թուրքիայի կողմից, որոնք էլ ավելի են խորացնում խնդիրը: Այս բոլոր հանգամանքները միասին վերցրած հանդիսանում են մեզ համար սպառնալիք: Մենք այդ սպառնալիքին անդրադառնում ենք այնպես, ինչպես պետք է անդրադառնա պետությունը՝ սառնասիրտ, հավասարակշռված հաշվարկով, մենք ապահովում ենք մեր ազգային անվտանգությունը»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
