Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

ԱՄՆ-ի հայ համայնքը նախաձեռնել է 1.5 մլն կարիքավոր ամերիկացիների տրամադրել օգնություն

ԱՄՆ-ի հայ համայնքը նախաձեռնել է 1.5 մլն կարիքավոր ամերիկացիների տրամադրել օգնություն
232
Ուրբաթ, 24 ապրիլի, 2020 թ., 22:30

Ս.թ. ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության բակում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել պսակի խոնարհման արարողություն, մատուցվել է Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված բարեխոսական աղոթք։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր խոսքում
շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ նախորդ տարի Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևեր ընդունելու համար: Ներսեսյանը նշել է, որ Միացյալ Նահանգները մեկն էր այն երկրներից, որ իր դռները բացեց ցեղասպանությունը վերապրած մեր նախնիների առջև, որոնք հետագայում իրենց աշխատանքով նպաստեցին նաև հյուրընկալող երկրի զարգացմանը: Այսօր, ամերիկահայ համայնքը, որպես խորհրդանշական քայլ, ճգնաժամի այս օրերին, նախաձեռնել է 1.5 մլն կարիքավոր ամերիկացիների տրամադրել օգնություն: Նշյալ պահին հանգանակված միջոցներով հնարավոր է օգնություն տրամադրել 3.700.000 մարդու: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը սատարում է այս նախաձեռնությանը և սիրով միացել է դրան՝ ի երախտիք ցեղասպանությունից մազապուրծ հայերին ապաստան տրամադրման և սատարման: