«Պուծինի հետ մտերմությունը դարձել է վտանգավոր՝ անգամ Էրդողանի պես բռնապետի համար»․ Տիգրան Խզմալյան
![]() 341 Շաբաթ, 25 ապրիլի, 2020 թ., 22:10 Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը սոցկայքի իր էջում գրել է․ «Այս օրերին մենք սովորականից շատ ենք հիշում ու հիշատակում Թուրքիային՝ հասկանալի պատճառներով։ Բայց դրանք գրեթե բոլորը կարծրատիպային և անբովանդակ հիշատակումներ են՝ պատմական և առասպելաբանական ենթատեքստով։ Սակայն մենք անթույլատրելի քիչ ենք խոսում և էլ ավելի քիչ գիտենք մեր արևմտյան հարևանի իրական վիճակի մասին։ Մինչդեռ Թուրքիայի ներքաղաքական ու տնտեսական զարգացումներն անմիջական և մեծ ազդեցություն ունեն մեր երկրի ապագայի վրա։ Ես թրքագետ չեմ, թեև հաճախ եմ եղել այդ տարածքում՝ Արարատի գագաթից մինչև Ստամբուլ, Ուրֆայից մինչև Կիլիկիա, ֆիլմեր եմ այնտեղ նկարահանել, դասախոսություններ կարդացել համալսարաններում, համերգներ եմ կազմակերպել, կինոփառատոններ հաղթել։ Թուրքիան շատ բազմաշերտ ու իրարամերժ երկիր է՝ եվրոպական Պերան բացարձակապես նման չէ քրդաբնակ արևելքին, գերմանական գործարաններն այստեղ կողք կողքի են կանգնած ասիական բարքերի ու վարքի հետ։ Թուրքիան գնալով ավելի է տրոհվում երեք մասերի՝ տնտեսապես գերզարգացած ու արևմտամետ արևմտյան հատվածը Ստամբուլով, ազգայնական կենտրոնը Անկարայով և քրդաբնակ ու անջատմանը պատրաստվող արևելյան շրջանները, որոնք շուտով դառնալու են մեր նոր աշխարհաքաղաքական հարևանը։ Թուրքիան քսանամյա հզոր տնտեսական աճից հետո վերջին տարիներին հայտնվեց խորացող տնտեսական անկման շրջանում, որին հետևեց ծանրագույն քաղաքական ճգնաժամը և չմարող այլ էլ ավելի բռնկվող ազգամիջյան հակամարտությունը քրդերի հետ։ Սակայն ամենածանր հարվածները Թուրքիան ստացավ վերջին կես տարվա ընթացքում։ Դրա քաղաքական խորհրդանիշն էր ԱՄՆ Կոնգրեսի և Սենատի երկու ցնցող բանաձևերը Հայոց Եղեռնը ճանաչելու և Թուրքիայի պատմական պատասխանատվությունը մատնանշելու մասին։ Ի տարբերություն գավառամիտ ու ստորաքարշ հայկական քաղաքական դասի, թրքական վերնախավը շատ լավ հասկացավ, թե ինչ մահացու և անխուսափելի սպառնալիք է ներկայացնում իրենից այդ քայլը։ Արևմուտքն այլևս չունի Թուրքիայի կարիքն իբրև զսպաշապիկի անհետացած ԽՍՀՄ-ի և դրան փոխարինած ու թուլացող Ռուսաստանի դեմ։ ԱՄՆ կարծես թե հեռացրեց Թուրքիայի տարածքից անգամ իր միջուկային զենքերը։ Էրդողանի հակաարևմտյան հռետորաբանությունը հոգնեցրեց նաև ԵՄ-ին, որը մերժեց իր կազմում Թուրքիայի անդամակցության հնարավորությունը։ Գնալով վատթարանում են Անկարայի հարաբերությունները նաև ՆԱՏՕ-ի հետ և այդ կառույցում Ուկրաինայի հայտնվելուց հետո Թուրքիան կարող է ավելորդ դառնալ նաև պաշտպանական այդ դաշինքում, առավելևս, որ թուրքական բանակն աննախադեպ կերպով թուլացել է Էրդողանի հիվանդագին հետապնդումների և հալածանքների պատճառով։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
