«Անգլերենում «celebrate lives» արտահայտությունն ունի մի իմաստ». Հայկ Մարտիրոսյան
![]() 345 Շաբաթ, 25 ապրիլի, 2020 թ., 13:10 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չընդունելով Նիկոլ Փաշինյանին և նրա խոսքերում ու ուղերձներում անթիվ-անհամար անթույլատրելի սխալներ տեսնելով և մատնացույց անելով հանդերձ՝ ես միշտ ջանքեր եմ գործադրել անաչառ և օբյեկտիվ լինելու: Եվ այսօր այն եզակի դեպքերից է, երբ ստիպված եմ հանուն արդարության, պաշտպանել այս վարչապետի մի խոսքը: Անգլերենում «celebrate lives» կամ «celebrate the life» արտահայտությունն ունի մի իմաստ, որ թարգմանաբար կարելի է փոխադրել որպես «հարգանքի տուրք մատուցել» կամ «արժանին մատուցել» զոհվածի կամ հանգուցյալի հիշատակին՝ նրա կյանքը, կենսագրությունը կամ կյանքի հանգամանքը հիշելով կամ նշելով: Եվ այդ առումով բազում աններելի թե´ գաղափարական և թե´ լեզվական սխալներ թույլ տվող վարչապետն այս հարցում հաստատ չի ասել այն, ինչ նրան վերագրվում է անգլերենի լեզվամտածողությունից հեռու, բայց անգլերենին որոշակիորեն տիրապետող իմ որոշ գործընկերների և հասարակության լայն շերտերի կողմից: Հասկանալի է, որ անգլերեն տեքստի հեղինակը վարչապետն ինքը չէ և գրողն անգլերենի այդ լեզվական նրբությունն օգտագործել է՝ առանց հաշվի առնելու, որ հայկական լեզվամտածողության շրջանակներում այս արտահայտությունը կարող է և ոչ ճիշտ ընկալվել: Եկեք օբյեկտիվ լինենք և մեղադրենք մարդկանց այն մեղքերում, որոնցում նրանք իրոք մեղավոր են: Իսկ սա այդ դեպքը չէ»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
