Ծեծել են Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, վերջինի ծնողներին ու քրոջը
![]() 436 Շաբաթ, 25 ապրիլի, 2020 թ., 14:40 Երեկ՝ ժամը 22։30-23։00-ն ընկած հատվածում, Երևանի Մուշ թաղամասում ծեծել են սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը, այս մասին հայտնում է «Ա1+»-ը։ Լրատվամիջոցի հետ զրույցում Սեդա Սաֆարյանն ասել է, որ բռնություն գործադրողները եղել են մի խումբ (5-6 հոգի) անհավասարակշիռ մարդիկ։ Ըստ Սաֆարյանի՝ խումբը գիշերը բարձրաձայն հայհոյել է, փեսան էլ դուրս է եկել և փորձել պարզաբանում ստանալ, թե ինչու են հայհոյում և մարդկանց անդորրը խանգարում։ «Փեսայիս խփել են առանց պատճառաբանության, ու էդպես վրա են տվել։ Ուզում եմ հասկանալ, եթե միայն փեսայիս հետ էր խնդիրը, ինչո՞ւ էին նաև կանանց ծեծում։ Էսքան խուլիգանության դեպք էինք տեսել, սենց բան չէի տեսել։ Ուղղակի ապշած եմ»,- ասել է Սեդա Սաֆարյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
272Երեկ, 17:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
176Երեկ, 12:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
184Երեկ, 11:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
469Երեկ, 09:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
409Երեկ, 09:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
51919.04.2026, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
49519.04.2026, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
37319.04.2026, 14:42
