«Ունեցել ենք ընդամենը 6 օր». Էդուարդ Աղաջանյան
![]() 301 Շաբաթ, 25 ապրիլի, 2020 թ., 21:00 Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, անչափ հաճելի էր տեսնել Ձեր համատարած դրական արձանքները կարանտինային պայմաններում ՀՀ կառավարության կողմից կազմակերպած ապրիլքսանչորսյան միջոցառումների վերաբերյալ: Ինձ համար մեծ պատիվ էր ղեկավարել այն աշխատանքային խումբը, որը հանդիսանում է այս միջոցառումների թե՜ բովանդակային, թե՜ կազմակերպչական լուծումների հեղինակը: Համաճարակից բխող անորոշությունների պայմաններում վերը նշված աշխատանքային խումբն իր առաջին նիստն ունեցավ ապրիլի 18-ին: Փաստացի ունեցել ենք ընդամենը 6 օր, որոնց ընթացքում կատարվել է ահռելի ծավալների աշխատանք, որի համար առանձնահատուկ գովասանքի են արժանի ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և ԲՏԱ նախարարության կապի և փոստի վարչության պետ Արթուր Ավետիսյանը, ում ամենօրյա աշխատանքներում ամբողջական ներգրավվածության արդյունքն էր այն, ինչի ականատեսը եղանք բոլորս: Իսկ Հանրային հեռուստաըկերության աշխատակազմն ուղղակի անհավանական աշխատանք իրականացրեց: Սա Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման արարողության բովանդակապես նոր և վերաիմաստավորված մոտեցում էր, որով ի ցույց դրվեց համայն աշխարհին, թե ինչ քաղաքակրթության ոչնչացման հրեշավոր փորձ է կատարվել 20-րդ դարի սկզբին: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
