Արգելքներ, որոնք ապրիլի 27-ից Վրաստանում չեն գործի
![]() 396 Երկուշաբթի, 27 ապրիլի, 2020 թ., 08:40 Ապրիլի 27-ից Վրաստանում կմեկնարկի արտակարգ դրության շրջանակներում երկրում սահմանված արգելքների վերացման առաջին փուլը: Այսպիսով, այսօրվանից, պարետային ժամի ավարտից հետո, Վրաստանի ամբողջ տարածքում կթույլատրվի թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը: Իսկ վաղվանից կթույլատրվի տաքսիների երթևեկությունը, առցանց առևտուրը, ցանկացած ապրանքի առաքման ծառայությունը և բաց տեսակի ագրարային շուկաների գործունեությունը: Հարկ է նշել նաև, որ ապրիլի 27-ին և 28-ին բացառության կարգով կվերականգնվի միջքաղաքային երթևեկությունը: Կառավարության հայտարարությամբ՝ Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի և Ռուսթավի քաղաքները 2 օրվա ընթացքում բաց կլինեն այն մարդկանց համար, ովքեր նշված քաղաքներից վերադառնում են իրենց գրանցման վայրերը: Ապրիլի 29-ից նշված քաղաքներ ելումուտը նորից կարգելվի: Հիշեցնենք, որ Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև մայիսի 22-ը, հայտնում է aliq.ge-ն։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
