Կիրականացվեն Երևան-Վորոնեժ-Երևան և Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթներ
![]() 887 Երկուշաբթի, 27 ապրիլի, 2020 թ., 21:30 «Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 17-ին ծրագրում է իրականացնել 2 չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով. այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը. «Տոմսերի հերթագրման և պահանջարկը հասկանալու համար խնդրում ենք հայտը ներկայացնել [email protected] կամ [email protected] հասցեներին կամ զանգահարել 011747777 հեռախոսահամարին մինչև 30/04 ներառյալ: Կարևոր է իմանալ, որ ՀՀ-ից ՌԴ կամ Իսրայել կարող են մեկնել բացառապես տվյալ երկրի քաղաքացիություն կամ ժամանակավոր կացություն ունեցող քաղաքացիները, իսկ ՀՀ կարող են ժամանել միայն ՀՀ քաղաքացիները: Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր արդեն իսկ ունեն ձեռք բերված ավիատոմսեր մարտի և ապրիլի համար, կարող են փոխարինել իրենց տոմսերը հիշյալ չվերթի տոմսերով առանց հավելյալ տուգանքի: Ավիատոմսերի վաճառքը կիրականացվի բացառապես ավիաընկերության պաշտոնական կայքում: Արտակարգ իրավիճակի երկարացման կամ պարտադիր մեկուսացման պայմանների առկայության դեպքում, չվերթը իրագործվելու է ՀՀ ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելով միայն: Մաղթում ենք բոլորիդ բարի թռիչք»,- ասված է հաղորդագրությունում: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
