«Կա՛մ փոխանցում ենք բոլորս, կա՛մ` ոչ մեկը․ էդ փողը մեզ էլ է պետք»․ պատգամավորները վրդովված են․ «Հրապարակ»
![]() 442 Երեքշաբթի, 28 ապրիլի, 2020 թ., 08:55 «Հրապարակ»-ը գրում է․ «Խորհրդարանում «Իմ քայլը» նոր փորձության առջև է կանգնել. մարտ ամսվա պարգևավճարները սրտի մրմուռով փոխանցել են կորոնավիրուսի ֆոնդին, բայց պատերի տակ դժգոհում են․ «Արսեն Թորոսյանն իր ընկերներին փայ-բաժին հանի, մենք պարգևատրումից զրկվենք»։ Ընդ որում, «Իմ քայլի» մի քանի «անապահով» պատգամավորներ չեն փոխանցել այդ գումարը, ինչը մյուսների մոտ զայրույթ է առաջացրել, և նրանք պատրաստվում են Արարատ Միրզոյանի առջև հարց բարձրացնել. «Կա՛մ փոխանցում ենք բոլորս, կա՛մ՝ ոչ մեկը, էդ փողը մեզ էլ ա պետք»: Իսկ այս օրերին խորհրդարանում պատրաստվում են 3 ամսվա պարգևավճարները ևս փոխանցել կորոնավիրուսի ֆոնդին: «Որևէ ներքին ըմբոստություն չկա, մի քանի հոգի ասել են, որ սոցիալապես ի վիճակի չեն փոխանցել, մեկ թե երկու հոգի էլ՝ կեսն են փոխանցել»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Ի՞նչ են անում, որ «սոցիալապես անապահով» են։ «Մենք, ի տարբերություն նախկինների, օլիգարխների իշխանություն չենք, ոնց 2 տարի առաջ աղքատ եղել ենք, հիմա ևս շատ մարդիկ էդ վիճակում են»: 600-700 հազար դրամը չի՞ բավարարում, երկրում նվազագույն աշխատավարձը 68 հազար է, էլ չենք ասում արտակարգ ռեժիմի ու օրավարձով աշխատողների մասին, որոնց այսօր պետությունը չի կարողանում օգնել։ «Որպեսզի դուք, մնացյալը կարողանան բարձր աշխատավարձ ստանալ, երկրի, որևէ ֆիրմայի կառավարումը պետք է իրականացնեն արհեստավարժ մարդիկ, և որ պառլամենտական երկրի պատգամավորը ստանում է ընդամենը 800-900 դոլար, ես կարծում եմ՝ լուրջ մտածելու տեղիք պետք է տա»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
