«Եթե ուզում ենք, որ համաճարակի տարածումը դանդաղի, ապա կիրառում ենք մի քանի գործիքներ». Հայկ Մանասյան

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարևորագույն դաս։
Տեսեք, թե համաճարակն ինչպես է տարածվում։ Դոմինոյի էֆեկտի պես, կոպիտ ասած։
Բայց եթե ուզում ենք, որ համաճարակի տարածումը դանդաղի, ապա կիրառում ենք մի քանի գործիքներ.
1. սոցիալական հեռավորություն
2. հաճախակի լվացվել
3. ալկոգել և այլն
Ցուցակը կարելի է շարունակել։
Հիմա պատկերացրեք, որ դոմինոյի՝ իրար ծալող քարերից մեկը մեխված է ու չի ծալվում:
Այդ մեկ քարը բժշկության մեջ կոչվում է իմունիզացված բարիեր։ Մարդ՝ ում հնարավոր չէ վարակել, հետևաբար նա չի կարող վարակը փոխանցել մեկ ուրիշին։
Այսինքն՝ եթե հանրության մեջ կա թեկուզ մեկ այդպիսի մարդ, ապա նա արդեն իրենով կանխում է վարակի տարածումը։ Եթե կան այդպիսի 1000 հոգի, ապա նրանք բոլորը խանգարում են վարակի տարածմանը։ Հենց այսօր, հենց հիմա։
Ու գիտե՞ք՝ ինչում է բնության հրաշքը։
Եթե ալկոգելը կամ սոցիալական հեռավորությունն օգնում են այնքանով որքանով, ապա իմունիզացված բարիերն օրեցօր աճում է, օրեցօր բազմապատկվում, ու թե դոմինոների շարքը մեկ ուրիշ տեղից փորձես տապալել, դարձյալ կհայտնվի մեկ մխված քար, որից այն կողմ վարակը չի կարող անցնել։ Ու այսպես ամեն հաջորդ օր, ամեն հաջորդ շաբաթ, իրար ծալելու կանգնած քարերի շարքում ավելանում են նորանոր մխված քարեր, նորանոր իմունիզացված պատնեշներ։
Ու եթե անգամ դու սպասում ես պատվաստանյութի կամ ինչ-որ դեղի, միևնույն է, համաճարակի տարածումը կասեցնող ամենահզոր գործոնը ոչ թե ալկոգելն է, այլ մեխված ու անշարժ դեմինոն՝ իմունիզացված անձը։
Այսպիսով.
1. սոցիալական հեռավորություն
2. հաճախակի լվացվել
3. ալկոգել
4. իմունիզացված բարիեր
5. ավելի մեծ իմունիզացված բարիեր
6. կրկնակի մեծ, քան նխորդը
7. և այլ իմունիզացված անձինք»։

Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
402Երեկ, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
26622.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
38521.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
45720.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
51920.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
146719.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
54718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
51218.08.2026, 14:06