Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Առողջապահական համակարգը պետք է պատրաստ լիներ ցանկացած զարգացման». Սուրեն Սահակյան

«Առողջապահական համակարգը պետք է պատրաստ լիներ ցանկացած զարգացման». Սուրեն Սահակյան
283
Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2020 թ., 04:10

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաճարակի պատճառով առաջացած իրավիճակը մեր ուշադրության ֆոկուսը մի քանի ակնհայտ երևույթների վրա ա սևեռում։

Հանրության մեջ չպետք ա լինեն անօթևան մարդիկ, եթե նրանք այլ հնարավոր տարբերակներից իրենք չեն ընտրել անօթևան կյանքը։ Մենք պետք ա հասկանանք, որ հանրության յուրաքանչյուր անդամի անվտանգությունը մեր բոլորի ապահովությունն ա։ Պետք ա հասկանալ, որ եթե մեկն անարդարացիորեն զրկված ա երկրում ու աշխարհում ստեղծվող բարիքներից, որոնցից բոլորն են օգտվում, ապա դա, ի վերջո, մեծ խնդիր ա դառնալու բոլորի համար։ Խնդիրները կրող են տարբեր կերպ դրսևորվել սկսած քեզ շրջապատող միջավայրում անօթևան մարդու թշվառ կյանք տեսնելուց առաջացող հոգեկան տվայտանքներից, շարունակելով հակասանիտարական միջավայրում ապրելու պատճառով հիվանդություններ տարածելուց, մինչև որ էդ մարդը կորոշի ուղղել անարդարությունն ու յուրացնել մյուսի աշխատանքի արդյունքը։ Հանրային համերաշխությունն ու փոխօգնությունը միայն թույլին չի, որ պետք ա․ դա բոլորին ա պետք։

Պետք ա տասնապատիկ մեծ ուշադրություն դարձնել կրթությանը, դրա որակին թե՛ ձևի առումով, թե՛ բովանդակության։ Գիտականն ու հակագիտականը, իրականն ու կեղծն իրարից տարբերելու համար մարդկանց քննադատական մտածողություն ա պետք։ Շատերն են հիմա ասում ու ես էլ համաձայն եմ, որ երեխուն գիտելիքի պաշար դարձնելուց առաջ պետք ա սովորեցնել քննադատական մտածել ու անհրաժեշտ ինֆորմացիան ստանալու արդյունավետ ճանապարհներ սովորեցնել։ Վերջին երկուսը պետք ա անել ամեն գնով, նույնիսկ առաջինների հաշվին ու փոխարեն։ Ըստ էության՝ սա նշանակում ա կրթական համակարգը փոխարինել նորով, ոչ թե բարեկարգել, էվոլյուցիոն ճանապարհով գնալ։ Մենք այլ որակի հանրություն կունենանք միայն էն ժամանակ, երբ արդյունավետ գործող նոր համակարգով առաջին սերունդը կանցնի, կպրծնի։ Ցավով պետք ա արձանագրել, որ մինչև դա մեծ փոփոխություններ ակնկալելը միամտություն ա։ Էներգետիկ անվտանգությունը պետք ա հասցնել հնարավոր բարձրագույն մակարդակի։ Էներգիայի ստացման աղբյուների դիվերսիֆիկացիա ա պետք։ Նույնը վերաբերում ա պարենային անվտանգությանը։

Առողջապահական համակարգը... Էս մասին էնքան բան կա ասելու, որ անմարդկային կլինի էս մի գրառման մեջ էդքանը ասել։ Միայն մի բան՝ առողջապահական համակարգը պետք ա պատրաստ լիներ ցանկացած զարգացման։ Ստանդարտից տարբերվող ցանկացած իրավիճակ ու ամբողջ աշխարհի էս համակարգը պառկում ա։ Դա բավարար ֆինանսավորման պակասի, կոռուպցիայի ու անհեռատեսության մասին ա խոսում։ Սա շատ մեծ թեմա ա։

Տնտեսություն, իրավապահ համակարգ, դատական համակարգ, քաղաքական համակարգ, սեփականության հարցեր... դեռ սրանց մասին չեմ գրում։

Մենք մի 20 տարվա քրտնաջան աշխատանքի պետք ունենք։ Բոլորով։ Մի շաբաթ ա բան չեմ գրում ՖԲ-ում, մեկումեջ մտնում կարդում եմ՝ ինչ են մարդիկ գրում հիմնականում։ Երբ տեսնում եմ, թե ինչերով ա հետաքրքրված ֆեյսբուքահայությունը, հասկանում եմ, որ իրական գործը դեռ մի 10 տարի հետաձգվում ա առաջնայինը տասներորդականից չտարբերելու պատճառով։ Ի՞նչ պապի... Ի՞նչ լուսային շոու... Ի՞նչ բերման ենթարկել էս թվին... Ի՞նչ Լավրով... Նորմալ ինֆորմացիա ստանալու համար պետք ա սաղ օրը քրքրես ՖԲ-ն ու դեռ փաստ չի, որ կգտնես օրվա մեջ։ Այ սենց, ոչ այնքան հաճելի արձանագրում»։